Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 հունվարի 2024

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստը







Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի առաջին նիստը:

Մինչ ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերի քննարկումը, Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել Համահայկական ամառային խաղերի կազմակերպմանը: «Կարծում եմ, որ մեր հանրությունը, Սփյուռքի հայրենակիցներն էլ տեսել են այն արդյունքները, որոնք ունեցել ենք: Այս տեմպը պետք է պահենք և միասին շարունակենք մեր աշխատանքը: Այդ առիթով կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլորին՝ ներդրած ջանքերի համար»,-նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը և վստահություն հայտնել, որ ձմեռային խաղերը, որոնց անցկացումը նախատեսվում է 2025 թվականի փետրվարին, նույնքան արդյունավետ կանցնեն և կդառնան տոն բոլորի համար:

1999 թվականից անցկացվող ամառային վերջին խաղերը մասնակիցների թվով եղել են աննախադեպ և ռեկորդային. 7161 մասնակից՝ 42 պետությունից և 180 քաղաքից:

Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը պարգևատրվել են Ոսկե մեդալով: Արայիկ Հարությունյանը հանձնել է պարգևները նիստին ներկա Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Մյուս պարգևատրվածների պարգևները կփոխանցվեն:

Այնուհետև, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է հաշվետվություն Համահայկական ամառային խաղերի անցկացման նպատակով իրականացված ծախսերի վերաբերյալ:

Հաջորդիվ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են խաղերի անցկացման վայրին, ժամկետներին, մարզաձևերին, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը: Մտքեր են փոխանակվել նախապատրաստական այլ հարցերի շուրջ:


 

Փետրվար 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829 

-

Արխիվ