Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 1 հոկտեմբերի 2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառումը չափազանց կարևոր է Կառավարության աջակցության ծրագրերից օգտվելու համար



Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել է վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ: Ըստ այդմ՝ տեղահանված անձանց թիվը կազմում է 100 514, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 106: Եվս մեկ ավտոբուս Գորիսից մեկնել է Ստեփանակերտ և շուրջ 15 հայրենակցի տեղափոխել Հայաստան: 85 975 անձ, այսինքն՝ Հայաստան տեղափոխված անձանց շուրջ 86 տոկոսն արդեն հաշվառվել է: Հղիների թիվը կազմում է 222, հաշմանդամների թիվը 2105 է, վիրավորների թիվը՝ 283:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և պետության առաջարկած կեցավայրերից օգտվել է 48 649 անձ, որոնց տեղաբաշխումն, ըստ մարզերի, հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2305 մարդ, Արարատի մարզ՝ 12445 մարդ, Արմավիրի մարզ՝ 4461 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 3996 մարդ, Լոռու մարզ՝ 2686 մարդ, Կոտայքի մարզ՝ 11630 մարդ, Շիրակի մարզ՝ 2275 մարդ, Սյունիքի մարզ՝ 4592 մարդ, Վայոց Ձորի մարզ՝ 1937 մարդ և Տավուշի մարզ՝ 2322 մարդ:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այս կեցավայրերը կարճաժամկետ ծրագրի շրջանակում են տրամադրվում, իսկ միջնաժամկետ ծրագրի շրջանակում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կտրամադրվի մեկ անձի հաշվարկով 40 000 դրամ բնակարանի վարձակալության և 10 000 դրամ կոմունալ ծախսերի նպատակով: Միջնաժամկետ այս ծրագիրը կտևի 6 ամիս: Հաջորդ շաբաթվա ընթացքում կմեկնարկի նաև 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրման գործընթացը: 100 000 միանվագ գումարը անչափահասներին կփոխանցվի ծնողներից մեկի բանկային քարտին կամ հաշվեհամարին:

Վարչապետի մամուլի քարտուղարը ընդգծել է, որ վարձվող բնակարանների քանակը հասկանալու համար կարևոր է նշել, որ խոսքը շուրջ 22 650 հաշվառված ընտանիքի մասին:

Առողջապահության նախարարության փոխանցած տվյալներով, Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստանում 363 բուժառու: Նրանցից 214 պայթյունից վնասվածքներ ստացած անձինք են, իսկ 114-ը մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձինք են:

Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է, որ 8003 հեռախոսահամարը Առողջապահության նախարարության թեժ գիծն է, որի միջոցով կարելի է կապ հաստատել և տեղեկություններ իմանալ բուժառուների մասին: Առողջապահության նախարարությունն՝ Առողջապահության ազգային ինստիուտի հետ համատեղ, հավաքագրում է բուժաշխատողների տվյալներ՝ հետագա զբաղվածության կազմակերպման առումով: Նմանատիպ գործընթաց է իրականացնում նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հավաքագրելով տվյալներ ուսուցիչների վերաբերյալ: ԿԳՄՍ նախարարության թեժ գիծն է՝ 010599600: Շուրջ 700 երեխա արդեն տեղավորվել են ուսումնական տարբեր հաստատություններում: Բայց ընդհանուր առմամբ՝ շուրջ 20 000 երեխա է մուտք գործել Հայաստան և նրանց հետագա կրթության հարցը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում:

Հայաստանի կառավարությունը հոգում է ոչ միայն բռնի տեղահանվածների կեցավայրի հարցը, այլև տրամադրում է սնունդ, հիգիենիկ միջոցներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև դեղորայք:

Շուրջ 15 000 զանգ է ստացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության 114 թեժ գծին: 31 550 հայտ է լրացվել առաջնային կարիքների գրանցման նպատակով:

Նազելի Բաղդասարյանը վերջում հիշեցրել է, որ Ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել Հայաստանում և արտերկրում բնակվող քաղաքացիների կողմից ցանկացած տարադրամի միջոցով նվիրատվությունների համար: Գանձապետական հաշվի համարն է՝ 900005002762:

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ