Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 մայիսի 2023

Կայացել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հերթական նիստը


Որպես երկրի գլխավոր տեղեկատվական համակարգող՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Նիստի շրջանակներում ներկայացվել են արդարադատության, առողջապահության, ընտրական համակարգի, սփյուռքի հարցերի, քաղաքաշինության ոլորտներում թվայնացման ընթացիկ ծրագրերը։ Ծավալուն քննարկումների ընթացքում շեշտադրվել է պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները քաղաքացու և բիզնեսի փորձառության ու կյանքի իրավիճակների տեսանկյունից դիտարկելու անհրաժեշտությունը՝ ապահովելով պետության կողմից քաղաքացիակենտրոն ծառայություններ մատուցելու Կառավարության հանձնառությունը։

Նիստի ավարտին կոնկրետ ծրագրերի հետ կապված կայացվել են որոշումներ, այդ թվում «միայն մեկ անգամ» սկզբունքով տվյալների քաղաքականությանը հետևելու, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների ենթակառուցվածքների ու կիբեռանվտանգության հարցերի, ծառայությունների մատուցման քաղաքականության ու բիզնես գործընթացների վերլուծության անհրաժեշտության հետ կապված։ Ամրագրվել են նաև պայմանավորվածություններ հաջորդ նիստի անցկացման վերաբերյալ:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ