Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 փետրվարի 2023

Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Վարչապետի 2022 թվականի ապրիլի 13-ի N 382-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է ճանապարհային անվտանգության հիմնախնդիրների լուծման առաջնահերթությունը, կարեւորել բոլոր գերատեսչությունների ու շահագրգիռ մարմինների համագործակցությունը եւ համակարգված աշխատանքը, ինչն իր դրական եւ տեսանելի ազդեցությունը կունենա ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման եւ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման վրա։

Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, ՃՏՊ–ների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ միջոցառումները։ Քննարկվել են նաեւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են Ճանապարհային անվտանգության աուդիտորի ինստիտուտի ներդրմանը, ՀՀ ճանապարհների անվտանգության ազդեցության գնահատման անհրաժեշտությանը, ճանապարհային անվտանգության կառավարման մարմնի ձեւավորմանը։

Հատուկ ընդգծվել է նաեւ ճանապարհային անվտանգության կրթական ծրագրերի իրականացումը եւ, հաշվի առնելով «Ճանապարհային անվտանգության բարելավման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության եւ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ համագործակցությամբ 2021թ․ իրականացված առցանց կրթական ծրագրի հաջող փորձը, առաջարկվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը դիտարկել այն կրթական ծրագրերում ներառելու հնարավորությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ