Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 սեպտեմբերի 2022

Ակնալիճ բնակավայրի ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն առաջիկա ամիսներին․ փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Արմավիրի մարզ









Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 6-ին այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում հետևելու մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին։

Փոխվարչապետին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, այլք։

Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է Էջմիածին համայնքի Տիգրան Մեծ և Գրիգոր Լուսավորիչ փողոցներում, որտեղ ընթանում են մայթերի հիմնանորոգման աշխատանքներ։ 136.7 մլն դրամ պայմանագրային արժեքով շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի օգոստոսի 9-ից։ Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել նշված փողոցների մայթերը` 1420մ երկարությամբ։

Համայնքի ղեկավարը փոխվարչապետին ներկայացրել է պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել նաև Էջմիածնի Չարենց թաղամասում ընթացող ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներից։ Նշենք, որ այդ տարածքում, որտեղ ընդհանրապես բացակայել է կոյուղատար համակարգը, ներկայում կառուցվում է մոտ 6694 մետր ընդհանուր երկարությամբ կոյուղագիծ։ Ծրագրի ուղղակի շահառու է թաղամասի շուրջ 1000 բնակիչ։ Տվյալ ծրագրի իրականացմամբ ոչ միայն կբարելավվեն բնակչության կենցաղային պայմանները, այլ նաև հնարավորություն կստեղծվի հետագայում փողոցների ասֆալտապատման և բարեկարգման համար:

Վաղարշապատի «Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց»-ը փոխվարչապետի հաջորդ կանգառն էր։ Այնտեղ պետական բյուջեի միջոցներով ներկայում կառուցվում է նոր մարզադահլիճ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի մայիսին։

Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև պետական բյուջեի միջոցներով նորոգվող Մ-5, Երևան-Արմավիր ավտոճանապարհի էջմիածին-Արմավիր մոտ 13.5 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակում, որտեղ այս պահին ավարտվել են աջ երթևեկելի գոտու ասֆալտբետոնի ծածկի իրականացման աշխատանքները, ընթացքի մեջ են ձախ երթևեկելի գոտու աշխատանքները։

Փոխվարչապետը հետաքրքրվել է նաև Երևան-Արմավիր մայրուղու՝ Ակնալիճ բնակավայրի ճանապարհահատվածի նորոգման հարցով, ինչին ի պատասխան Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ հիմնանորոգում պահանջող այդ հատվածը ներառված է ճանապարհաշինական ծրագրում, նախագծման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և, կախված դրա ժամկետից ու եղանակային բարենպաստ պայմաններից, հիմնանորոգումը կսկսվի կամ այս տարեվերջին կամ 2023 թվականի գարնանը:

Փոխվարչապետը ընթացող շինարարությունների մասով տվել է մի շարք հանձնարարականներ։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ