Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 մայիսի 2022

Փոխվարչապետ Մաթևոսյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպել է խոշորացված համայնքների ղեկավարներին և ֆերմերներին








Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։

Փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, այլք։

Առաջին կանգառի ընթացքում փոխվարչապետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, այնուհետև այցելել «Գառնի Գարդեն» ՍՊ ընկերության նորատունկ այգի, ծանոթացել իրականացված և իրականացվելիք ներդրումային ծրագրերին՝ ուղղված նուշի (70հա), պիստակի (10 հա) և ընկույզի (38 հա) այգիների հիմնմանն ու զարգացմանը։ Նշենք, որ Ընկերությունը տարբեր տարիների օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից։

Այցի ընթացքում փոխվարչապետն այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին։ Համբարձում Մաթևոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Հակոբյանի հոր՝ Դավիթ Հակոբյանի հետ, հուշահամալիրում ծառ է տնկել՝ այն նվիրելով հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։

Փոխվարչապետը պատասխանատու պաշտոնատար անձանց հետ շրջել է նաև Գառնու տաճար տանող ճանապարհի շինհրապարակում, հետևել վերանորոգման աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրել Կոտայքի մարզի խոշորացված համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Վերջիններիս հետ զրույցում անդրադարձ է կատարվել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, որոշ համայնքներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին և այլ հարցերին։

Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, որտեղ Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ենթակառուցվածքների կառուցման, ճանապարհների կահավորման ավարտված աշխատանքների արդյունքը։

Փոխվարչապետի աշխատանքային այցի վերջին կանգառը Գողթ համայնքի «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերության «Rose Art» ապրանքանիշի ներքո գործող ջերմոցային տնտեսությունն էր, որտեղ զբաղվում են հոլանդական պրեմիում կարգի վարդերի աճեցմամբ։ Ջերմատների ընդհանուր մակերեսը շուրջ 35 հա է, իսկ աշխատատեղերի քանակը՝ 330։ Համբարձում Մաթևոսյանը շրջել է ջերմատներով, ծանոթացել նորագույն սարքավորումներով «զինված» ընկերության արտադրանքին և իրացման հետ կապված մանրամասներին։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ