Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 15 մարտի 2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ գործադիր տնօրենին

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ընթացքում ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար:

Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Շեշտելով, որ ԱԶԲ-ը զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում՝ փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին և այդ շրջանակներում ԱԶԲ հետ հնարավոր համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԱԶԲ ներգրավվածությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ