Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 սեպտեմբերի 2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին



Սեպտեմբերի 29-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Փոխվարչապետը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունների ամրապնդումն ու զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի: Սուրեն Պապիկյանը միաժամանակ բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների խորացման գործում:

Փոխվարչապետն արձանագրել է, որ հայ-իրանական հարաբերությունների օրակարգը բավականին լայն է և պետք է ջանք չխնայել այն ամբողջովին սպասարկելու ուղղությամբ՝ ընթացքի մեջ գտնվող ծրագրերն ավարտին հասցնելու և նորերի մեկնարկն ազդարարելու համար: Փոխվարչապետը գնահատելի է համարել Իրանի պաշտոնական տեսակետը տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման շուրջ՝ նշելով, որ բազմակողմ աջակցության ու հետևողականության պարագայում խաղաղության օրակարգը հնարավոր է իրագործել:

Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհավորել է Սուրեն Պապիկյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն արտահայտելով, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունն ավելի է ընդլայնվելու: Դեսպանը վկայակոչել է վերջին ամիսներին երկկողմ առևտրաշրջանառության ավելացման և համագործակցության աճող դինամիկան՝ նկատելով, որ երկու երկրներում ձևավորվել են երիտասարդ գործիչների կառավարություններ, որոնք ակտիվ և եռանդուն աշխատանք կտանեն երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ:

Կողմերը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը: Փոխվարչապետը հայտնել է, որ այլընտրանքային ճանապարհների կառուցումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Նա տեղեկացրել է, որ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ՝ հավելելով, որ կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն է տալու շրջանցել Տաթևի ոլորանները և անհամեմատ ավելի հարմար է լինելու մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար: Փոխվարչապետը նշել է, որ Որոտան-Գորիս հատվածում կառուցվելու են շրջանցիկ ճանապարհներ: Անդրադառնալով «Հյուսիս-հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հարցին՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ծրագիրն արդեն թևակոխել է մրցույթի հայտարարման փուլ:

Կողմերը քննարկել են նաև հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, որոնք ընդգրկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, հանքաարդյունաբերության բնագավառները: Անդրադարձ է կատարվել մշակութային հարաբերությունների զարգացմանը՝ ելակետ ունենալով երկու ժողովուրդների պատմական ինքնությունն ու բարեկամությունը: Կարևորվել են առաջիկայում սպասվող երկկողմ բարձր մակարդակի փոխադարձ այցերը, որոնք կնպաստեն տնտեսական ասպարեզում փոխգործակցության խորացմանը, առկա հնարավորությունների առավելագույնս օգտագործմանը, առկախված ծրագրերի արագ իրագործմանն ու նոր նախաձեռնություններով հանդես գալուն: Այդ համատեքստում դիտարկվել է ԵԱՏՄ շուկայի ներուժի օգտագործումն ու ընդգծվել է «Պարսից ծոց - Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը՝ որպես հուսալի, անվտանգ տարանցիկ ուղի դրանում ներգրավված բոլոր երկրների համար:

 

Մայիս 2022
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ