Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 սեպտեմբերի 2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է խաղող մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է խաղողի մթերման գնի շուրջ առաջացած խնդիրը: Որպես քննարկման արդյունք՝ ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական սորտի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 ՀՀ դրամի փոխարեն սահմանելով 130 ՀՀ դրամ։ Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ մթերման կայաններում իրականացվել են կշեռքների և շաքարաչափերի ստուգաչափման աշխատանքներ՝ նշելով, որ այդ հարցը լինելու է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։

Փոխվարչապետը վերահաստատել է խաղողի արժեշղթայի ռազմավարական նշանակությունը և խաղող մթերող կազմակերպություններին առաջարկել է մթերման սեզոնն ամփոփելուց հետո պարբերաբար կազմակերպել նմանատիպ քննարկումներ՝ ոլորտում առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու նպատակով։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ