Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքի շուրջ քննարկումները

մարտ 22, 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում շարունակվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում զեկուցվել են տրանսպորտի, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի և ոստիկանության ոլորտներում ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով նախատեսված 2020 և 2021 թվականների միջոցառումների կարգավիճակն ու իրականացման ընթացքը:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նախատեսվող բարեփոխումների մանրամասների և ԵՄ հրահանգների մոտարկման հնարավոր լուծումների շուրջ: