Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հուլիսի 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ Կառավարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ նվիրված ՀՀ-ՄԱԿ առաջիկա Համագործակցությանշրջանակի վերաբերյալ առանցքային փաստաթղթերի նախագծերին:

Քննարկմանը մասնակցել են Կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` առցանց կերպով քննարկմանն են միացել Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ղեկավարներ:

Օրակարգում էին 2021-2025 թթ․ համար ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակի նախագիծը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի երեք գործակալությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2021-2025 թթ. համագործակցության ծրագրերի նախագծերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ օրակարգում այն առանցքային փաստաթղթերն են, որոնց շուրջ կշարունակեն զարգանալ ու խորանալ ՀՀ-ՄԱԿ հարաբերությունները:

«Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք ոլորտային ռազմավարությունների և 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման և վերանայման փուլում՝ կարևորում եմ ՄԱԿ-ի հետ համագործակցության փաստաթղթերի և մեր ազգային ռազմավարությունների ներդաշնակեցումը՝ կենտրոնանալով Կայուն զարգացման նպատակների 2030թ. օրակարգի վրա:

Ցանկանում եմ նաև, օգտվելով առիթից, նշել, որ վերջերս հրապարակվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ Հայաստանի կամավոր ազգային գնահատման երկրորդ զեկույցը, որն իսկապես կարևոր է Կառավարության ու մեր միջազգային գործընկերների ներդրված համատեղ ջանքերը գնահատելու և առաջիկա անելիքներն ուրվագծելու համար», - նշել է փոխվարչապետը:

Շոմբի Շարփը, ներկայացնելով 2021-2025 թթ․ ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակը, նշել է.

«Այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն էր՝ ՄԱԿ-ի նոր՝ 2021-2025 Գործընկերության շրջանակի ռազմավարական ուղղությունները Կառավարության հետ համաձայնեցնելու համար։ Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների առաջիկա հինգ տարիների համագործակցության ամբողջական առաջարկն է, որը բխում է Հայաստանի ազգային առաջնահերթություններից և կարիքներից:

Մենք կքննարկենք նաև ՄԱԿ-ի երեք գործակալությունների համագործակցության նոր ծրագրերը, որոնք, Հայաստանում գործունեություն ծավալող ՄԱԿ-ի բոլոր 12 գործակալությունների հետ համատեղ, կնպաստեն ՄԱԿ-ի Գործընկերության շրջանակի նպատակների իրագործմանը։ Ես վստահ եմ, որ մեր բոլոր գործընկերների հետ միասին մենք կարող ենք Հայաստանում իրագործել 2030 օրակարգը՝ երաշխավորելով էլ ավելի լավ կյանք և ապագա բոլորի համար»:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ համագործակցությունն առավել արդյունավետ և կառուցողական դարձնելու առումով:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ