Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հունիսի 2020

ՍԱՏՄ-ն այսօր 168 ժամով կասեցրել է երկու հանրային սննդի օբյեկտի գործունեություն

Երևանում գործող հանրային սննդի երկու՝ «Արմ Հուկա» և «Հուկա Փլեյս», կազմակերպությունների գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր կասեցրել են 168 ժամով՝ մեկ շաբաթով: Նման ժամանակահատվածով կասեցում Տեսչական մարմնի կողմից իրականացվում է առաջին անգամ: Այս տնտեսավարողները ոչ միայն անտեսել են ՀՀ պարետի որոշմամբ սահմանված նարգիլե օգտագործելու արգելքը, այլև խախտել են 72 ժամ չաշխատելու որոշումները՝ կասեցման ընթացքում բացելով հաստատություններն ու շարունակելով աշխատել:

Երևանում 72 ժամով ՍԱՏՄ-ն դադարեցրել է ևս մեկ հանրային սննդի օբյեկտի աշխատանքը, որտեղ խախտումները կրկնվել են. սեղանների և դրանց շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել սահմանված 1,5-2 մետր հեռավորություն, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, բոլոր անհրաժեշտ վայրերում չէ, որ եղել են փակ աղբամաններ դիմակների և ձեռնոցների համար և մատուցվել է նարգիլե, որի օգտագործումն արգելված է:

Անփութության պատճառով կրկնվող խախտումների պատճառով կրկնակի՝ արդեն 48 ժամով, կասեցվել է նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող «Գնթունիք» ՍՊԸ-ի հանրային սննդի հատվածի գործունեությունը. այստեղ թերացել են հաստատություն մուտք գործելիս հաճախորդների ջերմաչափման հարցում, ինչպես նաև թույլ են տվել մարդկային կուտակումներ՝ անձանց միջև չպահպանելով պահանջվող հեռավորությունը:

Հանրապետությունում այսօր 24 ժամով կասեցվել է նաև մոտ երեք տասնյակ սննդի շղթայում տնտեսավարողների գործունեությունը:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները նաև շարունակել են մշտադիտարկումները հանրապետության բոլոր մարզերում, ինչպես նաև՝ մայրաքաղաքում:

Երևանում թիրախային վերահսկողության շրջանակը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններն էին: Հայտնաբերված խախտումների մասին արձանագրությունները պարետատան համար պատժամիջոցներ սահմանելու հիմք կդառնան:

Արտակարգ դրությամբ պայմանավորված ՍԱՏՄ ստույգայցերի ընթացքում ամեն օր տնտեսավարողներին տրվում են անհրաժեշտ խորհրդատվություն և ցուցումներ՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ արդյունավետ պայքարելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ