Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 հունիսի 2020

Կասեցումներ ՍԱՏՄ-ի կողմից. խստացված ստուգայցը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էր

ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր կասեցրել են երկրում գործող սննդի շղթայի մի շարք օպերատորների գործունեությունը. կասեցվողների ցանկում բոլորիս հայտնի տնտեսավարողներ են:

Մասնավորապես՝ 72 ժամով կասեցվել է Երևանի օղակաձև զբոսայգում գտնվող «ՄուզԿաֆե» սրճարանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերը խախտելու համար:

24 ժամով դադարեցվել է նաև Երևանի Կոմիտաս 60/2 հասցեում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատանքը. այստեղ թերի է իրականացվել աշխատակիցների ջերմաչափումը, նրանցից ոմանք դիմակ չեն դրել, ջերմաչափման մատյանները թերի են լրացվել, դրամարկղերի մոտ մարդկային կուտակումներ են եղել՝ չպահպանելով սոցիալական հեռավորություն:

ՍԱՏՄ կողմից իրականացվող ստուգայցերի խոշորացույցի տակ այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային սննդի կետերը, խանութներն ու արտադրական կազմակերպություններն էին:

Մի շարք տնտեսավարողների մոտ կրկնայցեր էին: Դրականորեն արձանագրվել է, որ նախկինում խախտումներ թույլ տված և մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված այդ ընկերություններում բոլոր թերացումները վերացվել են:

ՍԱՏՄ մասնագետների «Կարավել» ռեստորան կատարած անակնկալ այցն այդ հանրային սննդի կետում արձանագրել է մարդկային կուտակում՝ 80-100 հոգանոց միջոցառման տեսքով: Խախտումն արձանագրվել է և կներկայացվի պարետատուն:

Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:

Տեսչական մարմնինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաև հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ