Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հուլիսի 2019

Կառավարությունը հավելյալ հավաքագրված եկամուտներից միջոցներ է հատկացրել ջրամատակարարման ենթակառուցվածքների բարելավմանը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և եկամուտների և ծախսերի ավելացման սկզբունքով Ջրային կոմիտեին 450,517.0 հազ. դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշման ընդունումը բխում է ««Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության, ի դեմս՝ Ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ միջև 2018 թ. դեկտեմբերի 12-ին կնքված N 8 համաձայնագրի պահանջից: 450,517.0 հազ. դրամը կուղղվի համաձայնագրով նախատեսված 12 օբյեկտներից 10-ի գծով պատշաճ ջրամատակարարում ապահովելու կապիտալ աշխատանքների իրականացմանը: Նախարար Սուրեն Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ համաձայնագրի շրջանակում վերջին 1 տարվա բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ է կատարելու, և հատկացված գումարով նախատեսվող աշխատանքները դրա շրջանակում են:

Հարցի առնչությամբ փոխվարչապետ Ավինյանը նշել է. «Այս աշխատանքներն իրականացվելու են հավելյալ առաջացած հարկային միջոցներից, որոնք մեր քաղաքացիները վճարել են պետբյուջե, և ընդհանուր առմամբ այդ միջոցներն ուղղվում են առաջին անհրաժեշտության նմանատիպ ծրագրերին: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է. պետք է առիթը բաց չթողնել և ևս մեկ անգամ կոչ անել բարեխղճորեն վճարել հարկերը»:

Մեկ այլ որոշմամբ վերաբաշխում կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ գործադիրը 261.382.9 հազ. դրամ է հատկացրել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական տեխնիկայի համար բենզինի և դիզելային վառելիքի, բենզինային շարժիչով աշխատող շղթայավոր ձեռքի սղոցների, համազգեստի, համակարգչային ծառայությունների, տպագրական ծախսերի, մեխանիզացիաների պահպանման և շահագործման, կինոլոգիական խմբի շների խնամքի, մեքենաների ապահովագրության, կենցաղային և տնտեսական ապրանքների, հատուկ նպատակային նյութերի և վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով: Որոշման ընդունմամբ կապահովվի Փրկարար ծառայության բնականոն աշխատանքը, արագ արձագանքումը, և փրկարարական աշխատանքները կիրականացվեն ավելի բարձր և արդյունավետ մակարդակով: Հաշվի առնելով հրդեհների քանակի կտրուկ աճը և սեզոնային փրկարարական աշխատանքները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչով պայմանավորված մի շարք սարքավորումների և ապրանքների գնումն անհրաժեշտ է իրականացնել հրատապ եղանակով՝ գործադիրը թույլատրել է ԱԻՆ-ին գնման գործընթացը կազմակերպել մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:

Փոխվարչապետը նշել է, որ այս տարի իրապես աննախադեպ քանակի հրդեհներ են լինում ՀՀ ողջ տարածքով, և հավելյալ միջոցներից որոշակի գումար հատկացվում է հենց այս ուղղությամբ, որպեսզի այդ խնդիրներն ավելի արդյունավետ լուծվեն:


106 բնակարան սեփականության իրավունքով նվիրատվության կհանձնվի 231 անձ ունեցող 100 ընտանիքի

Նպատակ ունենալով լուծել բնակչության բնակարանային խնդիրները՝ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2011 թ. մարտի 24-ի իր որոշմամբ հաստատված Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված բնակելի տարածքների նվիրատվության կարգում և դրանց համաձայն՝ որոշում ընդունել 106 բնակելի տարածք սեփականության իրավունքով նվիրատվության հանձնել բնակիչներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագծով պետական կառավարչական հիմնարկների ենթակայության հանրակացարանային տարածքներում բնակվող բնակիչների կողմից զբաղեցրած սենյակների նվիրատվության համար սահմանվում է հետևյալ պայմանը՝ բնակելի տարածքները նվիրատվությամբ տրամադրվում են համապատասխան տարածքում հաշվառված և մինչև 2017 թ. դեկտեմբերի 1-ը փաստացի բնակվող ՀՀ այն քաղաքացիներին, բացառությամբ սահմանամերձ համայնքներում բնակվողների, որոնց համար փաստացի բնակվելու ժամկետի սահմանափակում չի նախատեսվում, որոնք պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման շրջանակում երբևէ բնակարան ձեռք չեն բերել կամ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, ինչպես նաև սեփականության իրավունքով չունեն անշարժ գույք: Առաջարկվող փոփոխությամբ ընդգրկվել է նվիրատվության ենթակա 106 սենյակ, որոնք տրամադրվելու են 231 անձ ունեցող 100 ընտանիքի: Նախատեսվում է նվիրատվության պայմանագրերը կնքել 1 տարվա ընթացքում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա մարդկանց քաշքշուկներից ձերբազատելու լավ որոշում է, և այդ բնակարանները դե յուրե սեփականության են հանձնվում փաստացի այնտեղ բնակվող մարդկանց:

Կառավարության որոշումներով խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Գործադիրն իր նիստում ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով 5 ընկերություն՝ «Նաիրիան» ՓԲԸ-ն, «Այ պլաստ» ՍՊԸ-ն, «Ոսկե կար» ՍՊԸ-ն, «Արտ գլոբալ» ՍՊԸ-ն և «Ին-վի» ՍՊԸ-ն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից: Արտոնության առկայությունը կնպաստի նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև կխթանի տեղական արտադրությունը և արտահանումը:

Փոփոխություններ կատարելով իր նախկինում ընդունված որոշման մեջ՝ գործադիրը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը դարձրել է առավել նպատակահարմար և կիրառելի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ որոշման ընդունմամբ շուրջ 500 բժշկական հաստատության համար պարզեցվում է հաշվետվողականության գործընթացը. ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով ներկայացվող 3 հաշվետվության փոխարեն այժմ կներկայացվի 1 հաշվետվություն, որն ավելի համապարփակ է և ներառում է գործունեության արդյունքները բնութագրող այնպիսի ցուցանիշներ, որոնք պարբերաբար օգտագործվում են կազմակերպությունների բյուջետային միջոցների հաշվարկման և բաշխման, տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության գնահատման ժամանակ: Ֆինանսատնտեսական հաշվետվության գործող ձևաչափում ցուցանիշների մի մասը հնարավոր է ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, և առանձին տեղեկատվության հավաքագրումը ոչ նպատակահարմար է: Արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: Առողջապահության նախարարի խոսքով՝ գործընթացը շարունակական է լինելու, ներկայում պատրաստվում է կառավարության մեկ այլ որոշման փոփոխությունների նախագիծ, որոնց նպատակը լինելու է պետական պատվերի տրամադրման կարգի դյուրացումը:

Կառավարությունը որոշել է վերաբաշում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և 270,000.0 հազ. դրամ հատկացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ ՀՀ տարածքի տեղագրական հանութագրման և կադաստրային գույքագրման հետ կապված գործառույթների, մասնավորապես՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման համար քարտեզագրման աշխատանքների իրականացման նպատակով: Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակում, նախատեսվում է առաջին անգամ ստանալ ՀՀ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը։

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ