Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ Կառավարություն

Կառավարությունում քննարկվել են ներդրումների խթանման հետ կապված հարցեր

հունիս 13, 2019
Կառավարությունում քննարկվել են ներդրումների խթանման հետ կապված հարցեր

Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրին համահունչ Ֆոնդի ռազմավարական գերակայությունների մշակմանը: Տեղի է ունեցել քննարկում արտահանման խթանման, վերամշակվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ուղղություններով նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: