չորեքշաբթի, 14 մարտի 2001
		
				
			
		Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության հայեցակարգի  նախագիծը: Այն մշակվել է հանձնաժողովի անդամների, համապատասխան նախարարությունների ներկայացրած նյութերի հիման վրա և ընդգրկում է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները՝ տնտեսական քաղաքականություն, օրենսդրական դաշտ, դատա-իրավական, պետական կառավարման  համակարգեր, ժողովրդավարական հաստատությունների ուժացում, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի ներդրման և իրականացման կազմակերպչական ապահովում, կոռուպցիայի դեմ պայքարի իրականացումն ապահովող առաջնահերթ միջոցառումներ:  
Լայն քննարկման թեմա դարձավ Ծրագրի մշակումն ու իրականացումն ապահովող առանձին համակարգող մարմնի ստծման անհրաժեշտությունը: Ծրագրի մշակման աշխատանքային խմբին առաջարկվեց աշխատանքի մեջ ներգրավել նաև ԱԺ-ի, գիտական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, հանձնաժողովի անդամներին հանձնարարվեց ներկայացնել  որոշակի առաջարկներ հայեցակարգային ուղղությունների վերաբերյալ:  Նշվեց, որ վերջնական քննարկումից հետո այն կներկայացվի նաև  համապատասխան միջազգային կազմակերպությունների փորձաքննությանը:
Այսօրվա նիստում հանձնաժողովի անդամներին ներկայացվեցին նաև կոռուպցայի դեմ պայքարում Բուլղարայի համանման ծրագրի և բուլղարական փորձի ուսումնասիրության նպատակով փետրվարին այդ երկիր մեկնած կոռուպցայի դեմ պայքարի ծրագրի մշակման աշխատանքային խմբի դիտարկումները: 
Որոշվեց հանձնաժողովի հաջորդ նիստը հրավիրել մարտի 23-ին և քննարկել այսօր ներկայացված հայեցակարգի վերաբերյալ որոշակի առաջարկները: