չորեքշաբթի, 22 հոկտեմբերի 2014
Վարչապետը ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Փոքր Մհեր» կրթահամալիրի նոր մասնաճյուղի բացմանը: Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող նոր մասնաճյուղում կգործի կրթահամալիրի հիմնական դպրոցը, որտեղ ուսում կստանա 154 երեխա:  
Կառավարության ղեկավարը շրջել է մասնաճյուղի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքում, ծանոթացել կրթահամալիրի սաների համար ստեղծված պայմաններին: 
Այնուհետև տեղի է ունեցել կրթահամալիրը համալրած սաների երդման հանդիսավոր արարողությունը: Սաներից մի քանիսին «Խաչ պատերազմի»  վզնոցները հանձնել է վարչապետ Աբրահամյանը: 
Կրթահամալիրի սաները հանդես են եկել նաև մարտարվեստի և ռազմարվեստի ցուցադրական ելույթներով: 
 
            














