կիրակի, 28 սեպտեմբերի 2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ
 Հարգելի Նիկոլայ Իվանի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում  քաջառողջություն և երկար տարիների կյանք: Դուք հայտնի եք ոչ միայն որպես Ռուսաստանի Դաշնության  ականավոր պետական և քաղաքական գործիչ, այլև բարձր մարդկային որակներով օժտված անձնավորություն: Մենք Հայաստանում դա զգացել ենք դեռևս խորհրդային տարիներին,  երբ, զբաղեցնելով  բարձր պետական պաշտոն, Դուք արել եք հնարավորը՝ մեղմելու հայ ժողովրդի ցավը Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին:
Մենք Հայաստանում հպարտանում ենք Ձեզնով և բարձր գնահատում Ձեր մեծ ներդրումը մեր երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ Ձեր անձնուրաց նվիրվածությունը բարձր իդեալներին մշտապես օրինակ կծառայի նաև ապագա սերունդների համար: ՀՀ  իշխանություններն  ըստ արժանվույն են գնահատել Ձեր  գործունեությունը, բայց վստահ եմ, որ Ձեզ համար գլխավորը հայ ժողովրդի անսահման սերն է   իր երկրի Հերոսի հանդեպ: 
Հարգելի Նիկոլայ Իվանի, կրկին շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ՝ մաղթում եմ երջանկություն և բարեկեցություն Ձեզ և Ձեր ընտանիքին, ինչպես նաև հետագա հաջողություններ  համատեղ ջանքերով  ամրապնդելու և խորացնելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների:
            




