երեքշաբթի, 27 փետրվարի 2001
Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ 2001 թ. մարդահամարի կազմակերպման և անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում 2001 թ. մարդահամարին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մտադրություն հայտնած միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին ֆինանսական և տեխնիկական օժանդակության ծավալներին և ուղղություններին, 2001 թ. ընթացքում նախատեսվող միջոցառումների բովանդակությանը, ֆինանսավորման, ծախսերի վերահսկելիությանն ու թափանցիկությանը, համագործակցության իրավական ֆորմատին, մարդահամարի միջոցառումներին պետական լիազոր մարմինների կողմից օպերատիվ աջակցությանն ու օժանդակությանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցերի գծով հաջորդ քննարկումն անցկացնել ոչ ուշ,, քան հաջորդ շաբաթվա ընթացքում: