
Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարար
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ
Կրթություն
2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ
Աշխատանքային գործունեություն
2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն (ՄՊՍԿ)` որպես ուսումնական նախագծի ղեկավար
2006թ.- «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետ
2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում
2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում,
2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում,
2015-2016թթ. - «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար,
2017-2018թթ․ - «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն
1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ
2009-2013թթ.- նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար
2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է
2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ
2017թ. «ԵԼՔ» կուսակցության դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում
2016թ.-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում: Հանդիսանում է նաև ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
2018-2020թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետ
2020թ. հուլիսի 30-ից նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Այլ տվյալներ
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ։