
Գրիգոր Մինասյան
Արդարադատության նախարար
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
23 դեկտեմբերի, 1983 թ.
Կրթություն
2000-2005 թթ. - գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը
2005-2008 թթ. - ՀՀ պետական կառավարման ակադեմիա
2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը, իրավաբանական գիտությունների թեկնածու է
Աշխատանքային գործունեություն
2003-2004 թթ. - մասնավոր ընկերությունում որպես իրավաբան
2004-2009 թթ. - «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ տնօրենի իրավական հարցերով օգնական, այնուհետև` տնօրենի իրավական հարցերով տեղակալ
2008-2020 թթ. - «Արդարադատություն» գիտական հանդեսի գլխավոր խմբագիր (հանդեսը հաստատված է ՀՀ ԲՈՀ-ի կողմից)
2009-2010 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ որպես մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ: Միաժամանակ դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ իրավաբանական քոլեջում և ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը
2010-2011 թթ. - «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավագիտության ամբիոնի վարիչ
2011-2012 թթ. - «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում փորձագետ-իրավախորհրդատու, այնուհետև տնօրենի իրավական հարցերով խորհրդական
2011 թվականից Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն է Աթենքում տեղակայված Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունում (EPLO)
2012 թ. - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում` որպես իրավական վերլուծության վարչության պետ
2013-2018 թթ. - ընտրվել է Երևանի ավագանու անդամ
2013-2022 թթ. - «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը
2014 թվականից հանդիսանում է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը
2022 թ. հունվար-դեկտեմբեր - Արդարադատության նախարարի տեղակալ
2022 թ. դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արդարադատության նախարար
Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:
2012 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք դուստր: