Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Անահիտ Ավանեսյան

Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թ. մարտի 21, ք. Երևան

Կրթություն
1997-2003 թթ. - սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում
2002-2004 թթ. - կրթությունը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստացել իրավունքի մագիստր կոչում
2002-2004 թթ. - սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում
2003 թ. մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին

Աշխատանքային գործունեություն
2000-2001 թթ. - ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչություն
2001-2002 թթ. - Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել
2005-2015 թթ. - «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատու
2014-2015 թթ. - «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրեն
2016 թ. - «Արֆարմացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
2017-2018 թթ. - «Աբովյան 39» ՍՊԸ տնօրեն, նույն ժամանակահատվածում նաև՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ
2018 թ. մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի
2021 թ. հունվարի 18-ին նշանակվել է Առողջապահության նախարար

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 զավակ: