Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Անդրանիկ Փիլոյան

Անդրանիկ Փիլոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
14 օգոստոսի 1962թ., Մասիսի շրջանի Մասիս ավան

Կրթություն
1979 թ. - ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը
1992 թ. - ավարտել է Երևանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը
2000-2002 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական և վարչական ղեկավարում մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեություն
1993 թվականի օգոստոսի 11-ին - ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ
1995-1996 թթ. - աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ
1996-1998 թթ. - եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար
1998-2000 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ
2002-2003 թթ. - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
2003-2006 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար
2006-2008 թթ. - ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում
2008 թ. մայիսի 13-ից - եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ
2010 թ. մարտի 15-ից - զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
2014-2018 թթ. - զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը
2018-2020 թթ. - եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար
2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Այլ տվյալներ
1981-1983 թթ. - ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում
1989-1994 թթ. - մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի և ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը
2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից - մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին
2020 թ. հոկտեմբերի 22-ին - ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Ազգային հերոսի» կոչումով
Ծառայության ընթացքում պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի», ՀՀ «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի», «Մարտական ծառայության համար» կառավարական պարգևներով, «Մարշալ Բաղրամյան 100», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական և «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Շահամիր Շահամիրյանի անվան», Արդարադատության նախարարության և ԵԿՄ-ի «Հայաստանի երկրապահ» հուշամեդալներով:
2020 թվականի հուլիսի 7-ին - ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 երեխա