Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Արա Այվազյան

Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1969թ. մարտի 30, Երևան

Կրթություն
1986-1993թթ․ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին
1994թ․ Հայկազյան համալսարանական քոլեջ (Լիբանան), քաղաքագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1994-1996թթ․ ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար
1996-1997թթ․ Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ
1998թ․ ԱԳՆ քարտուղարության պետ
1999-2006թթ․ Արգենտինայում և Չիլիում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)
2000-2006թթ․ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)
2006-2011թթ․ ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական
2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Երևան)
2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)
2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Վիլնյուս)
2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
2017-2020թթ․ Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան (նստավայրը` Մեխիկո)
2020թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2020թ. նոյեմբերի 18-ին նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Այլ տվյալներ
2005թ. պարգևատրվել է Արգենտինայի կառավարության կողմից «Արժանիքների համար Մեծ Խաչի աստիճանի» շքանշանով:
2014թ. պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալով:
2016թ. Արցախի նախագահի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, իսպաներեն լեզուների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի: