Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. օգոստոսի 26, ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղ

Կրթություն
2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ

Ծառայություն
1999-2001թթ. ծառայել է ՀՀ Զինված Ուժերում

Հասարակական-քաղաքական գործունեություն
1997թ.-ից հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության անդամ,
2009-2013թթ. - նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար,
2012-2016թթ. - նույն կազմակերպության Կենտրոնական վարչության անդամ,
2013թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ,
2015թ. մայիսի 30-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր Համաժողովում ընտրվել է կուսակցության Վարչության անդամ,
2016թ. հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովում վերընտրվել է կուսակցության Վարչության կազմում,
2017թ. ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրություններին ԵԼՔ կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 Ը/Տ-ում,
2019թ. հունիսի 16-ին ՔՊԿ հերթական Համաժողովում վերընտրվել է կուսակցության Վարչության կազմում,
2022թ. հոկտեմբերի 29-ին ՔՊԿ հերթական համաժողովում կրկին վերընտրվել է կուսակցության Վարչության կազմում,
2025թ. մայիսի 3-ին «Տավուշ» հայրենակցական միության 10-րդ հոբելյանական Համագումարում ընտրվել է Կազմակերպության նախագահ:

Աշխատանքային գործունեություն
2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն (ՄՊՍԿ)՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար,
2006թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես տնտեսագետ,
2006-2007թթ. - աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ՍՊ ընկերությունում,
2007-2008թթ. - աշխատել է ՌԴ ք. Մոսկվայում, «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում՝ որպես նախագծի ղեկավար,
2009-2011թթ. - աշխատել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի Վաճառքի բաժնում՝ որպես վաճառքների կառավարման համակարգի համակարգող,
2011-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, Վաճառքի բաժին՝ կոմերցիոն սարքավորումների կառավարման թիմի սուպերվայզեր, ապա՝ թիմի ղեկավար,
2015-2016թթ. - «ԷսԷյ-Ինթերփրայզիս» ՍՊ ընկերության Կոմերցիոն բաժնի ղեկավար,
2017-2018թթ. - «Բիզնես Ռեջենթ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն:
2018թ. հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ,
2020թ. հուլիսի 30-ին նշանակվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար,
2021թ. օգոստոսի 2-ին վերանշանակվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում,
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար:

Կուսակցական պատկանելություն
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 զավակ։