Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Եղիազար Վարդանյան

Եղիազար Վարդանյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. հունիսի 16, Արագածոտնի մարզ, Թալինի շրջան, գ. Կաքավաձոր

Կրթություն
1996-2001թթ. - Երևանի ճարտարապետութան և շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) տրանսպորտային շինարարության ֆակուլտետ, ճարտարագետի որակավորում
2001-2004թթ. - ԵՃՇՊՀ ասպիրանտուրա, տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2003-2004թթ. - Փարիզի ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց (Ֆրանսիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից անցկացված մրցույթի հաղթող)
2008թ. - Դոցենտի գիտական կոչում
2013թ. - Տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
2019թ. - Պրոֆեսորի գիտական կոչում

Աշխատանքային գործունեություն
2002-2003թթ. - «Արցախճան» նախագծային ինստիտուտի ճարտարագետ
2004-2006թթ. - ԵՃՇՊՀ տրանսպորտային շինարարության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2004թ.-ից - ԵՃՇՊՀ ՇՄ և ԵԿ ամբիոնի դոցենտ
2006-2014թթ. - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) աշխատակազմի ղեկավար
2014-2019թթ. - ՃՇՀԱՀ ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր
2017 թ. մայիսից 2018 թ. փետրվար - Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի անդամ
2019-2020թթ. - ՃՇՀԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
2020-2024թթ. մարտ - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր
2024թ. մարտի 21-ին նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Այլ տվյալներ
Հեղինակել է 2 դասագիրք և մեթոդական 6 ձեռնարկ, 46 գիտական հոդված, որոնցից 16-ը` արտասահմանյան գիտական պարբերականներում:
Մասնակցել է հայաստանյան և արտասահմանյան բազմաթիվ գիտաժողովների։
2012թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով։
2015թ. պարգևատրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ոսկե մեդալով։
2016թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
2021թ. պարգևատրվել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալով:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների։