Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 23 Հուլիսի 2020

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-10) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-13-Մ1-10) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 23-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն,
6-րդ գլուխ, հոդվածներ՝ 146-152
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150151

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 7-9
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150622

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 4
2-րդ գլուխ, հոդվածներ՝ 5-7
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150576

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
5-րդ գլուխ, հոդված 23-27
8-րդ գլուխ, հոդվածներ՝ 34-38
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150549

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
7-րդ գլուխ, հոդված՝ 43
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150090

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ՝ 3-5, 9-12, 17
http://www.irtek.am/views/act.aspx?aid=78687

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենք
3-րդ գլուխ, հոդված՝ 10
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150034

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենք,
3-րդ գլուխ, հոդված՝ 8
4-րդ գլուխ, հոդված՝ 11
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150033

«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
http://www.irtek.am/views/act.aspx?aid=34931


«Փոստային կապի մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդվածներ՝ 3-6
2-րդ գլուխ, հոդված՝ 10-14
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 17-18.2
http://www.irtek.am/views/act.aspx?aid=28202

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք
1-ին գլուխ, հոդված՝ 2
2-րդ գլուխ, հոդված՝ 4
3-րդ գլուխ, հոդվածներ՝ 10-14
4-րդ գլուխ, հոդված՝ 22
5-րդ գլուխ, հոդվածներ՝ 26-27
9-րդ գլուխ, հոդվածներ՝ 43-45
http://www.irtek.am/views/act.aspx?aid=150127

«Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին » ՀՀ օրենք
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 11, 11.1
http://www.irtek.am/views/act.aspx?aid=32990

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, հոդված՝ 7
https://www.irtek.am/views/act.aspx?aid=80783

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենք,
1-ին գլուխ, հոդված՝ 3
3-րդ գլուխ, հոդված՝ 23
4-րդ գլուխ, հոդվածներ՝ 27, 33
5-րդ գլուխ, հոդված՝ 42
6-րդ գլուխ, հոդված՝ 47
6.1-ին գլուխ, հոդված՝ 55.1
https://www.irtek.am/views/act.aspx?aid=150109

ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1849-Ն որոշում
https://www.irtek.am/views/act.aspx?aid=103123

ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանելու մասին» թիվ 1093-Ն որոշում
https://www.irtek.am/views/act.aspx?aid=82197

ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 173-Ն որոշում
https://www.irtek.am/views/act.aspx?aid=64263

ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» 211-Ն որոշում
https://www.irtek.am/views/act.aspx?aid=64396


Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012: 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.4, §6.5 §6.6
http://fliphtml5.com/fumf/egdx

Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013: 1. Էլեկտրոնային աղյուսակներ, §1.1, 3. Գրաֆիկական խմբագրիչներ, §3.1
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=46

«Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74-75, 94, 245-250
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015. Մաս 1, էջեր՝ 145, 150, 151, 209
https://lib.armedu.am/resource/10847

Անգլերենի 2018 թվականի միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան
/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2018. Մաս 1: էջ 114
https://lib.armedu.am/resource/23916

Անգլերենի 2018 թվականի միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան
/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2018. Մաս 3: էջ 267
https://lib.armedu.am/resource/23916

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքներ, Եր., ՖԻԼԻն, 2014,
Մաս 3, էջ 39-44
https://lib.armedu.am/resource/3319

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
«Խնդրի լուծում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Հաշվետվությունների մշակում»
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 10 515 622, էլեկտրոնային փոստի հասցե՝ lilit.abgaryan@gov.am):
Թեստի ձևանմուշը կցվում է: