Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 8 Նոյեմբերի 2019

Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ
(06-2-Մ1-1)


1. իրականացնում է վարչապետի արտասահմանյան այցերի բովանդակային մասի նախապատրաստումը, մասնավորապես՝ ԱՊՀ և սահմանակից պետությունների ու կառավարությունների ղեկավարների, պաշտոնատար անձանց, ՀԱՊԿ, ԵԱՏՄ ղեկավարների և ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպումների և վարչապետի մասնակցությամբ արտաքին քաղաքական այլ միջոցառումների և հանդիպումների համար,

2. իր լիազորությունների շրջանակներում զբաղվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերով,

3. իրականացնում է իր լիազորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող` վարչապետի ելույթների, ուղերձների (շնորհավորական, ցավակցական, շնորհակալական և այլ) նամակների և նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ,

4. իրականացնում է իր լիազորությունների շրջանակում արտաքին քաղաքականությանն առնչվող ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված գաղտնի փաստաթղթերի հետ կապված աշխատանքներ,

5. մասնակցում է Հայաստանում և արտերկրում կազմակերպվող սեմինարներին, դասընթացներին, համաժողովներին, միջոցառումներին, ընտրությունների դիտորդական առաքելություններին.

6. իր լիազորությունների շրջանակներում ուսումնասիրում է տարբեր միջազգային վարկանիշային կազմակերպությունների (Transparency International Corruption Perception Index, Freedom House Freedom in the World Index, The World Bank Doing Business, Reporters Without Borders World Press Freedom և այլն) զեկույցներում Հայաստանի վարկանիշի փոփոխությունները և ներկայացնում է առաջարկություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. բարձրագույն կրթություն,
2. հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ, 

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին», «Միջազգային պայմանագրերի մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
4. ծրագրերի և հաշվետվությունների մշակման, խնդիրների լուծման, տեղեկատվության հավաքագրման և վերլուծական հմտություններ,
5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6. աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնների առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

Վերը նշված պաշտոը կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4) աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
7) համառոտ CV:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-638/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 13.11.2019թ.-ը: