Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Ուրբաթ, 4 Հոկտեմբերի 2019

Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կոմպետենցիաներ

ՀԱՐԳԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

Մարդկային ռեսուրսների կառավարման կոմպետենցիաների շրջանակների ձևավորման գործընթացում առանձնանում է առնվազն երկու մոտեցում: Մեկը կենտրոնանում է գիտելիքների տիրապետման կամ կոնկրետ մակարդակում տվյալ առաջադրանքը կատարելու հիմնավոր կարողության վրա, իսկ մյուսը կենտրոնանում է վարքային հատկանիշների վրա: Հանրային ոլորտում բազմաթիվ, իսկ այս դեպքում ժողովածուի մեջ ներառված կոմպետենցիաների շրջանակները ներառում են այս երկու մոտեցումների համադրությունները: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով կոմպետենցիան սահմանվել է որպես գիտելիքի, ունակության, հմտության և վարքագծի ամբողջություն: Մեր նախաձեռնությամբ կազմվել է ժողովածու, որը նպատակ ունի ապահովելու յուրաքանչյուր պաշտոնի անձնագրով սահմանված կոմպետենցիաների իմացությունը որպես գիտելիք: Կոմպետենցիաները բաժանվել են երկու մասի՝ ընդհանրական և ընտրանքային: Ժողովածուն ևս բաժանվել է երկու մասի, մաս առաջին՝ ընդհանրական կոմպետենցիաներ, մաս երկրորդ՝ ընտրանքային կոմպետենցիաներ: Առաջին մասում զետեղված ընդհանրական կոմպետենցիաներից կձևավորվեն թափուր պաշտոնների համալրման համար կազմակերպվող մրցույթների թեստային առաջադրանքները:

Առաջին մասում զետեղված կոմպետենցիաների մշակման գործին աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և հեղինակներ Դոկտոր Լեսլի Սամոզին - Կառավարման գիտությունների թեկնածու։ Բիզնես կառավարում ծրագրի ղեկավար, Շեֆիլդի համալսարան, Մեծ Բրիտանիա։ Յոանկա Յակուբեկ-Լալիկը - Իրավաբանական գիտությունների թեկնածու։ Վարշավայի համալսարանի իրավագիտության և վարչարարության ֆակուլտետի դասախոս, Լեհաստան։ Արտակ Ալոյանը - Միջազգային որակավորում ունեցող վերապատրաստող, Արտոնագրված կառավարման խորհրդատու, Հայաստան։ Ջենեթ Քայլին - Մարդկային ռեսուրսների միջազգային խորհրդատու, Մեծ Բրիտանիա։ Լիլիթ Հակոբյանը - ՄԲ Մարդկային ռեսուրսների կառավարման և զարգացման միջազգային կարգի փորձագետ։ CIPD թղթակից անդամ, Մեծ Բրիտանիա։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և հեղինակներին՝ արդյունավետ համագործակցության համար:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ


ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

 Առաջնորդում

Աշխատակազմի կառավարում

Ռազմավարական պլանավորում

Քաղաքականության վերլուծություն

Որոշումների կայացում

Խնդրի լուծում

Բարեվարքություն

Հաշվետվությունների մշակում

Տեղեկատվության հավաքագրում

Ծրագրերի կառավարում