Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի 2019

Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

(06-10-Ղ1-1)

1. ապահովում է լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ վարչապետի հարցազրույցների, ասուլիսների և հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատանքները,
2. ապահովում է վարչապետի և աշխատակազմի գործունեության լուսաբանման և դրա վերաբերյալ մամուլի հաղորդագրությունների պատրաստման աշխատանքները,
3. ապահովում է վարչապետի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ,
4. ապահովում է արտասահմանյան երկրների մամուլի և լրատվության միջոցներին՝ վարչապետի գործունեությանը վերաբերող տեղեկատվության տրամադրման աշխատանքները,
5. ապահովում է պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետարանների լրատվական ծառայությունների հետ փոխգործակցումը,
6. ապահովում է զանգվածային լրատվության միջոցներով քաղաքացիների կողմից վարչապետին և աշխատակազմին ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին արձագանքելու աշխատանքները,
7. ապահովում է համացանցում վարչապետի և կառավարության կայքէջերի վարման աշխատանքները,
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ,
2. «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվու¬թյան մասին», «Իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմա¬կերպություն¬ների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
3. Առաջնորդության, աշխատակազմի կառավարման, ռազմավարական պլանավորման, վերլուծական, որոշումների կայացման, խնդիրների լուծման հմտություններ,
4. աշխատավարձի չափը՝ 459.012 ՀՀ դրամ

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵԹՈԴԱԲԱՆ

(06-Գ26-21.3-Մ1-4)

1. իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնը զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանության ուսումնասիրման հետ կապված աշխատանքներ,
2. իրականացնում է քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի համար անհրաժեշտության դեպքում կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառի այլ չափանիշներ սահմանելուն համաձայնություն տալու հետ կապված աշխատանքներ,
3. իրականացնում է քաղաքացիական ծառայության առանձին պաշտոնների համար որակավորման չափանիշներ, այդ թվում՝ միջազգայնորեն ընդունված հավաստագրման համակարգեր սահմանելուն համաձայնություն տալու հետ կապված աշխատանքներ,
4. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և համակարգող փոխվարչապետի քննարկմանը ներկայացվող քաղաքացիական ծառայության ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներ,
5. իրականացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ծրագրային միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքներին մասնակցություն, քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների վերաբերյալ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության, ներդրմանն ու կիրառմանն ուղղված աշխատանքներ
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
3. խնդիրների լուծման, հաշվետվությունների մշակման, վերլուծական, բանակցությունների վարման, փոփոխությունների կառավարման, ժամանակի կառավարման հմտություններ,
4. աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքերի վերացման ժամկետն է մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտը՝ 2019թ.-ի նոյեմբերի 17-ը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
7) համառոտ CV

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-755/:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 12.09.2019թ., ժամը 12.30-ը: