Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 5 Սեպտեմբերի 2019

Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆ
(06-3-Մ1-5)

1. իրականացնում է վարչապետի և փոխվարչապետների գործունեության իրավական ապահովումը,
2. իրականացում է իրավական ակտերի նախագծերի փորձաքննություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխանության վերաբերյալ,
3. տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին առաջարկություններ,
4. նախապատրաստում է դատարանի վարույթում գտնվող՝ վարչապետի կամ աշխատակազմի դեմ հայցադիմումների պատասխանները,
5. հետևում է վարչապետի առանձին որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքին, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում՝ ներկայացնում առաջարկություններ,
6. ուսումնասիրում է աշխատակազմի այլ ստորաբաժանումների կողմից կազմված իրավական փաստաթղթերը,
7. օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով ապահովում է վարչապետի կամ աշխատակազմի շահերի ներկայացումը վարչական մարմիններում և դատարաններում:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) Իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, hանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ,
2) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Կառավարարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև խնդիրների լուծման, հաշվետվությունների մշակման և վերլուծական հմտություններ,
3) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԵԺ ԳԾԻ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
(06-11-Ղ3-3)

1. կազմակերպում է վարչապետի աշխատակազմի թեժ գծի բնականոն գործունեությունը, թեժ գծով (հեռախոսակապի, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցներով) ստացված դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունումն ու գրանցումը, քննարկումը, դրանցում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը և սահմանված կարգով ընթացք տալը,
2. ապահովում է թեժ գծով ստացված դիմումների, բողոքների և առաջարկությունների էլեկտրոնային գրանցամատյանի համակարգված վարումը,
3. կազմակերպում է ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների բնույթի, թվաքանակի և դրանց առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տվյալների ամփոփումը և ներկայացնում վարչության պետին,
4. վարչության պետի գիտությամբ կազմակերպում է քննարկումներ, հրավիրում է խորհրդակցություններ` համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում դիմողի (դիմողների) մասնակցությամբ,
5. կառավարությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ ներկայացնում է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ,
6. ապահովում է իր գործունեության ոլորտի ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքները և դրանց նկատմամբ մոնիթորինգի իրականացումը,
7. կազմակերպում է թեժ գծով ստացված դիմումների առնչությամբ պետական կառավարման համակարգի և այլ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին հասցեագրված գրություններին և դիմումներին տրվող պատասխանների պատրաստումը

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. բարձրագույն կրթություն, Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ,
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
3. փոփոխությունների և կոնֆլիկտների կառավարման, ծառայությունների մատուցման, բողոքների և ժամանակի կառավարման հմտություններ,
4. անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
6. աշխատավարձի չափը՝ 310.858 ՀՀ դրամ
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնների առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

Վերը նշված պաշտոը կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում).
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
7) համառոտ CV

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:


Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-755/:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 10.09.2019թ., ժամը 12.30-ը: