Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 11 Հուլիսի 2019

ՀՀ Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ
(04-2.2-63)

1. իրականացնում է Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային (տարածաշրջանային) տնտեսական կառույցների և միությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների աշխատանքները տնտեսական ոլորտում.
2. իրականացնում է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
3. իրականացնում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
4. իրականացնում է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ իրականացվող տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.
5. իրականացնում է եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը.
6. իրականացնում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը.
7. իրականացնում է Եվրոպական միության կողմից տրամադրվող աջակցության և Եվրոպական միության գործիքակազմի շրջանակներում նախատեսված տնտեսական ծրագրերի իրականացումը.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. ունի բարձրագույն կրթություն‚ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
2. ունի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. փետրվարի 10-ի «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-206-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասինե N 1531-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. տիրապետում է ռուսերենին և անգլերենին (ազատ).
6. աշխատավարձի չափը՝ 256.623 դրամ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ
(04-3.1-37)

1. մասնակցում է Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առևտրի համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այլ միջազգային (տարածաշրջանային) տնտեսական կառույցների և միությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների տնտեսական ոլորտի աշխատանքներին.
2. մասնակցում է Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքներին.
3. մասնակցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքներին.
4. մասնակցում է Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ իրականացվող տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքներին.
5. մասնակցում է եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրից բխող տնտեսական միջոցառումների իրականացման աշխատանքներին.
6. մասնակցում է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող տնտեսական միջոցառումների իրականացման աշխատանքներին.
7. մասնակցում է Եվրոպական միության կողմից տրամադրվող աջակցության և Եվրոպական միության գործիքակազմի շրջանակներում նախատեսված տնտեսական ծրագրերի իրականացման աշխատանքներին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2. ունի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015թ. փետրվարի 10-ի «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-206-Ն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների կողմից միջազգային գործունեություն և միջազգային կապեր իրականացնելու կարգը հաստատելու մասին» ՆԿ-557 կարգադրության, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասինե N 1531-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
5. տիրապետում է ռուսերենին և անգլերենին (ազատ).
6. աշխատավարձի չափը՝ 175.932 դրամ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ
(04-3.1-28)

1. իրականացնում է վարչության գործունեության՝ տրանսպորտի (ավտոմոբիլային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, մետրոպոլիտեն, քաղաքացիական ավիացիա), արդյունաբերության, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներին (այսուհետ` ոլորտ) առնչվող Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննություն
2. վարչության պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է համապատասխան ոլորտներին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի նախագծերը, վարչության պետին է ներկայացնում փորձագիտական եզրա-կացությունը.
3. վարչության պետի հանձնարարությամբ ուսումնասիրում, քննարկում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, քաղաքացիներից և այլ հասցեատերերից ստացված գրությունները, ներկայացնում համապատասխան առաջարկություն դրանց վերաբերյալ, նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վարչապետի, աշխատակազմի ղեկավարի համապատասխան հանձնարարականների նախագծերը.
4. իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև վարչության պետի հանձնարարությամբ` համապատասխան ոլորտների վերաբերյալ` ներկայացված իրավա-կան ակտերի նախագծերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրում Է տվյալ հարցով իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի ներկայացուցիչներին.
5. անհրաժեշտության դեպքում մասնակցում է համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից ներկայացված հարցերի քննարկման նպատակով անցկացվող խորհրդակցություններին, կազմում է արձանագրություններ.
6. վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր.
7. իրականացնում է վարչության փաստաթղթային սպասարկման, փաստաթղթա-շրջանառության և արխիվային տնտեսության վարման հետ կապված աշխատանքները.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1. ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
2. ունի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության մասին», «Ավիացիայի մասին», «Լիցենզավորման մասին», «Համապատասխանության գնահատման մասին», «Առևտրաարդյունաբերական պալատների մասին», «Փոստային կապի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007թ. հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրի, ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «ՀՀ կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «ՀՀ կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4. ունի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
5. աշխատավարձի չափը՝ 175.932 դրամ:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնների առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:

Վերը նշված պաշտոնները կարող են զբաղեցվել՝

տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երեւան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) աշխատանքային գրքույկի պատճենը.
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
7) համառոտ CV

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:


Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երեւան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-752):

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 16.07.2019թ: