Չորեքշաբթի, 20 Հուլիսի 2022
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի (ծածկագիրը՝ 06-Գ31-22.5-Ղ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի (ծածկագիրը՝ 06-Գ31-22.5-Ղ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 377659 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Խնդրի լուծում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
Բարեվարքություն
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
Որոշումների կայացում
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 1.1, 3, 5, 6, 7, 8, 9,12)
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 3, 44,66,71,78,146)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք
(Հոդվածներ՝ 2, 6, 16, 36, 37, 38, 41)
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ.
(Էջեր՝ 78-87, 94-98, 208, 273)
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012
(1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2)
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն
(Հոդվածներ՝ 1, 2, 7, 34, 39, 51, 62)
Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրություն
(Հոդվածներ՝ 13, 36, 38, 39, 40, 46, 48, 50, 52, 59, 61,)
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա
(Մարդու իրավունքների մասին Կոնվենցիա, հոդվածներ՝ 5, 9, 31, 33, 35, 36, 43, 45, 46, 47, 48)
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 26.07.2022թ.:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010515756