Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հայտարարություններ

Հինգշաբթի, 14 Հոկտեմբերի 2021

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի (06-Գ28-Ղ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի (06-Գ28-Ղ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 459.012 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

https://www.gov.am/am/announcements/item/346/
Որոշումների կայացում
Բարեվարքություն
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
(Հոդվածներ 146-152)

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131341
(Հոդվածներ՝ 1-30)

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142381
(Հոդվածներ՝ 1-45)

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docID=1372
(Հոդվածներ՝ 1-15)

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docid=1379
(Հոդվածներ՝ 1-14)

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docID=120807
(Հոդվածներ՝ 12-23, 27-38)

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
(Հոդվածներ՝ 4-14, 22-31)

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120842
(Հոդվածներ՝ 1-27)

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=131562
(Հոդվածներ՝ 2-4, 23-27, 34-43)

«Պետական կառավարման համակարգի մասին մասին» ՀՀ օրենք
https://www.arlis.am/documentview.aspx?docID=120920
(Հոդվածներ՝ 1-9)

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
(Էջեր՝ 94-100, 104-110, 181)

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012 https://fliphtml5.com/fumf/egdx
(էջեր 4-6, 10, 18-20, 26, 30, 40-48)

Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ hermine.gasparyan@gov.am, հեռ. 010515756

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 20.10.2021թ.: