Этот раздел дает возможность письменно выразить Ваше мнение, точку зрения и позицию. В отличие от заявлений, письма в соответствии с официальной процедурой не рассматриваются.

Ваше официальное заявление Правительству РА уже имеет транспарентную процедуру. Благодаря нашему сайту Вы можете узнать, какому органу или должностному лицу Правительства переадресовано переданное Вами или направленное по почте заявление.

Поиск

ՀՀ կառավարության որոշման համաձայն կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտման համար որոշ ընկերությունների տրվելու են բյուջետային երաշխիքներ: Ի՞նչ ընթացքի մեջ է այդ որոշման իրականացումը և քանի՞ ընկերություն է ստացել այդպիսի երաշխիքներ:

Մինչ օրս Օպերատիվ շտաբը քննարկել է պետական երաշխիքի ներքո կիսակառույց բազմաբնակարան շենքերի ավարտման չորս ծրագիր, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Մասնավորապես բյուջետային երաշխիք է տրամադրվել հետևյալ ընկերություններին.
1. “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ին – 2.5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Երևանի Ձորափի 40 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտման համար (ավարտվածության աստիճան` 75%): Բյուջետային երաշխիքի դիմաց ընկերությունը... подробности »

Որո՞նք են կառավարության` հօգուտ գործարարների արված քայլերը հարկային եւ մաքսային բնագավառներում:

Հարկային բնագավառում իրականացվող բարեփոխումների հենքն է ՀՀ հարկային վարչարարության ռազմավարության 2008-2011թթ. ծրագիրը, որի գաղափարախոսական հիմքը «Դեմքով դեպի հարկատուն» կարգախոսն է։ Ծրագրով իրականացվել են հետեւյալ կարեւոր միջոցառումները, որոնք ունեն հակաճգնաժամային բնույթ։ Գործարար աշխարհի համար, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռներեցության, էապես պարզեցվել են հարկային վարչարարության կանոնները, որոնք նախատեսում են.
1. ԱԱՀ հարկման շեմի բարձրացում մինչեւ 58.3 մլն դրամ՝ գործող... подробности »

Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանում գյուղական ճանապարհների շինարարության ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի որոշումը: Արդյո՞ք գյուղական համայնքները կզրկվեն բարեկարգ ճանապարհ ունենալու հնարավորությունից:

«ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում 2008թ. կնքված 6 պայմանագրերով նախատեսվում էր մինչև 2010 թվականի հունիսի 30-ը վերականգնել 272,9 կմ ճանապարհահատված` 18 մլրդ 241.8 մլն դրամ ընդհանուր արժեքով:
2009թ. հուլիսի 1-ի դրությամբ այդ պայմանագրերից իրականացված կլինի միայն 4.6 մլրդ դրամի աշխատանք` ՀՀ պետական բյուջեից 2008 թվականին կատարված հատկացումների հաշվին: Հետևաբար` 13.64 մլրդ դրամի աշխատանք կամ շուրջ 75 տոկոսը չի կատարվի: Ուստի` ՀՄԿ կողմից ենթածրագրի դադարեցման մասին հունիսի... подробности »

Կառավարության կողմից Հայաստանում շինարարության ոլորտի աշխուժացմանն ուղղված ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում:

ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով շինարարական ոլորտի խիստ կարևոր դերը երկրի ՀՆԱ-ի ձևավորման գործում, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ`ոլորտի զարգացմանը խթանելու նպատակով: Այդ նպատակով նախ և առաջ պետական երաշխիքներ են տրամադրվում այն կառուցապատողներին, որոնց բազմաբնակարան անավարտ շինություններն ունեն 50% և ավելի ավարտվածության աստիճան։ Հաջորդ նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր օրենքի մշակմանը, ըստ որի նախատեսվում է սուբսիդավորել ՀՀ-ում 2009-2011թթ. 1 մլրդ. դրամ և ավելի... подробности »

ՓՄՁ-ներում ստուգումների կասեցումը ի՞նչ նպատակ է հետապնդում եւ ինչպես է իրականացվելու։

Կառավարությունը 2009թ. հունիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը ՓՄՁ-ներում ստուգումները կասեցրել է, նպատակ ունենալով առավել բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար` հաղթահարելու ճգնաժամի բացասական ազդեցությունները։
Այս արտոնությունից կօգտվեն այն ՓՄՁ-ները, որոնց շրջանառությունը 2008թ. արդյունքներով կազմել է մինչեւ 70 մլն դրամ։ Ստուգումների իրավունք վերապահված է միայն Պետական եկամուտների կոմիտեին, ինչպես նաեւ առանձին դեպքերում։ Այդպիսիք կարող են լինել... подробности »

Խնայբանկի ավանդների վերադարձ լինելո՞ւ է, թե ոչ։

2009թ. շարունակվելու է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան։ «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդներ ունեցող քաղաքացիներին... подробности »

Ինչպե՞ս կարող են ազդել համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները «Բյուջե-2009»-ի վրա։

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն գրեթե չունեցավ` պայմանավորված ֆինանսական համակարգերի ինտեգրվածության ցածր մակարդակով։ Հայաստանի ֆինանսական շուկայում իրացվելիության նկատմամբ պահանջարկի էական աճ չնկատվեց, հիմնականում կայուն վարքագիծ էին ցուցաբերել նաև ֆինանսական ոլորտի մյուս ցուցանիշները։ Այնուհանդերձ, ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային տնտեսության իրական հատվածի վրա կարող է երկրորդային էֆեկտների տեսքով արտացոլվել նաև Հայաստանի... подробности »

Թերթերում գրում են, որ 2009թ. բյուջեի բարձր ծավալը ծանրանալու է փոքր ու միջին բիզնեսի վրա։ Արդյո՞ք այդպես է։

Պետական բյուջե լրացուցիչ հավաքագրվող հարկային եկամուտները պետք է բաժին ընկնեն բացառապես խոշոր ձեռնարկատիրության ոլորտին, քանի որ Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտից գանձվող հարկերը պետական բյուջեի ողջ հարկային եկամուտների կառուցվածքում խիստ ցածր տեսակարար կշիռ ունեն, և հետևաբար, պետությունը բյուջեի հարկային մուտքերի աճի վերը նշված ցուցանիշի ապահովումը չի կարող կապել փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտից գանձվող հարկերի ավելացման հետ։ Այդ է վկայում նաև այն, որ... подробности »

Ես թոշակառու եմ, բազմանդամ ընտանիք ենք, նպաստով ու թոշակով մի կերպ յոլա ենք գնում։ Նոր տարին մեզ ինչ կտա, թոշակների ու նպաստների բարձրացում սպասվո՞ւմ է, թե ոչ։

Ընտանեկան նպաստի համակարգում նպաստառու ընտանիքներին տրվող միջին ամսական նպաստի չափը կկազմի 23.6 հազ. դրամ` աճելով 12.0%-ով։ Երրորդ և ավելի երեխա ծնվելու կապակցությամբ` 2009թ. յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը կկազմի 430 հազ. դրամ կամ 43.3%-ով ավելի, քան 2008թ.-ին։ Կենսաթոշակների գծով 2009թ. նախատեսվել է 181.8 մլրդ դրամ հատկացում,ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 14.8%-ով։ Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 2009 թվականին կկազմի 25.5 հազ. դրամ` աճելով մոտ 17.0%-ով։... подробности »

2009թ. պետական բյուջեում կրթությանը հատկացվող ծախսերն ավելացել են 22,2 տոկոսով։ Ինչ է դա նշանակում, ինչ զարգացում կապահովի կրթության ոլորտում։

Այն հանրակրթական բնագավառում հնարավորություն կընձեռի բարձրացնել մանկավարժական, վարչական, ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը, ինչի արդյունքում 2009թ. մանկավարժների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը (1 դրույքի հաշվով, ներառյալ լրացուցիչ վարձատրությունները) կհասցվի 116.3 հազ. դրամի (ներկայիս մոտ 89.6 հազ. դրամի դիմաց), վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը` 176.1 հազ. դրամի (ներկայիս մոտ 136.0 հազ. դրամի դիմաց)։
Կրթության բնագավառում հիմնական... подробности »

Կառավարությունը հաստատել է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը։ Ինչ է այն տալու գոյությունը հազիվ ապահովող թոշակառուներին, երբվանից է գործելու։

Ներկայումս կենսաթոշակների վճարումն ամբողջապես ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի ընթացիկ եկամուտներից, ինչպես ընդունված է ասել՝ սերունդների համերաշխության սկզբունքով։ Այն իր բնույթով բաշխողական կենսաթոշակային համակարգ է. իրականացվում է եկամուտների վերաբաշխում աշխատող բնակչությունից դեպի կենսաթոշակառուները, և արդյունավետությունը շատ դեպքերում ուղղակիորեն կախված է համակարգին վճարումներ կատարողների ու շահառուների հարաբերակցությունից, որն ընդունված է կոչել «համակարգի բեռնվածության... подробности »

Կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը ենթադրում է կուտակային ներդրումներ, ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորություն։ Իսկ եթե հավելյալ ներդրումներ կատարող անձը մահանա և չհասցնի վայելել իր ներդրած գումա՞րը։

Սկզբունքորեն կենսաթոշակային ակտիվները անձի սեփականությունն են, և մինչև կենսաթոշակի անցնելը անձի մահվան դեպքում այն ենթակա է ժառնագման օրենքով սահմանված կարգով։
Կուտակված միջոցները համապատասխանաբար փոխանցվում են ժառանգների կենսաթոշակային հաշիվներին, եթե վերջիններս ունեն կենսաթոշակային հաշիվ։ Ժառանգված գումարների որոշակի մասը կարող է տնօրինվել կանխիկ, ինչը դարձյալ կսահմանվի օրենսդրությամբ։ Բացի այդ, հարկ է նաև նկատի ունենալ, որ չնայած կենսաթոշակային ակտիվները անձի սեփականությունն են,... подробности »

Վերջերս շատ են խոսում հաշվիչ դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակախաղ կազմակերպելու մասին։ Ինչպե՞ս կարող ենք մասնակցել այդ վիճակախաղին և ո՞ր կտրոններն են շահելու։

Բոլորս էլ խանութներից ձեռք ենք բերում ապրանքներ։ Վաճառողը ցանկացած գնում պարտավոր է ամրագրել ՀԴՄ կտրոնով։ Գնորդը, տվյալ դեպքում ֆիզիկական անձը, իրավունք ունի պահանջել կտրոնը, մենք ոչ ոքի պարտադրել չենք կարող։ Սակայն կարող ենք շահագրգռել։ Որպեսզի մարդիկ պահանջեն ՀԴՄ կտրոնները, քաղաքական որոշում է կայացվել՝ ներդնել ՀԴՄ կտրոնների միջոցով վիճակահանության մեխանիզմը։ Ամեն ամսվա ընթացքում տպագրված ՀԴՄ կտրոնների համար հաջորդ ամսվա 5-րդ աշխատանքային օրը Հանրային հեռուստատեսությամբ կկայանա վիճակախաղ։... подробности »

Երկրաշարժից 20 տարի անց աղետի գոտում դեռևս հազարավոր մարդիկ ապրում են հարմարություններից զուրկ տնակներում։ Երբ է լուծվելու անօթևան մարդկանց բնակարանով ապահովելու խնդիրը Շիրակի մարզում, մյուս տարածքներում։

Շիրակի մարզում երկրաշարժից 20 տարի անց էլ ամենացավոտ հարցերից մեկը անօթևան 4555 ընտանիքների առկայությունն է, որոնցից 4002-ը` Գյումրիում, 553-ը` մարզի 43 գյուղական համայնքներում։
Բնակարանների գնման կապալառու կազմակերպության մրցույթում հաղթած «Գլենդել ՀԻԼԶ» կազմակերպությունը Գյումրիի «Անի» եւ «Մուշ-2» թաղամասերում սկսել է 400 եւ 1900 բնակարաններով բնակելի շենքերի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2011 թվականին։
2009 թվականին... подробности »

Նախատեսվա՞ծ է արդյոք անվճար առաջնային բուժօգնության տրամադրում։ Բուժօգնություն իրականացնող հաստատություններում սպասվու՞մ է արդյոք բժշկական անձնակազմի աշխատողների աշխատավարձերի աճ։

Ամբուլատոր-պոլիկլինիկական անվճար բուժօգնության ծավալներում կընդգրկվի ամբողջ բնակչությունը` անկախ տարիքից և սոցիալական վիճակից, բացառությամբ ստոմատոլոգիական բուժօգնությունից, որն անվճար է նախատեսվում միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկվածների, մինչև 8 տարեկան երեխաների, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց, ինչպես նաև 12 տարեկան երեխաների համար։
Նախատեսվում է առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն իրականացնող բուժհաստատություններում բժշկական... подробности »