Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կառուցվածք

Սուրեն Կարայան

Սուրեն Կարայան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

Պաշտոնը ստանձնել է
27 Սեպտեմբեր 2016

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական զարգացման քաղաքականությունը:

Առաջին տեղակալ`
Գարեգին Մելքոնյան

տեղակալներ՝
Էմիլ Տարասյան
Տիգրան Խաչատրյան
Հովհաննես Ազիզյան

Հասցե`
Երեւան 0010, Մ.Մկրտչյան 5

Հեռ.`
011-59-71-10

Կայք`
http://www.mineconomy.am , http://investmentprojects.am/

Էլ. փոստ`

Առանձնացված ստորաբաժանումներ և պետական մարմիններ

Զբոսաշրջության պետական կոմիտե

Նախագահ` Զարմինե Զեյթունցյան

Զբոսաշրջության պետական կոմիտեն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է զբոսաշրջության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն

Պետ` Արմեն Նալբանդյան

Լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը մատուցում է ծառայություններ լիցենզիաների, թույլտվությունների, Քիմբեռլիի սերտիֆիկատների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումների և եզրակացությունների տրամադրման բնագավառում: Գործակալությունը տրամադրում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման, չափման միջոցի արտադրության լիցենզիաներ, շրջանառության հսկողության ոլորտում հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություններ և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցագրերի ընդունման գործընթացը: Այն նաև տրամադրում է եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում (արտահանում)» մաքսային ռեժիմով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակման արդյունքի մասին:

Մտավոր սեփականության գործակալություն

Պետ` Արմեն Ազիզյան

ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը մատուցում է ծառայություններ մտավոր սեփականության բնագավառում` մտավոր սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործողությունների իրականացում, մտավոր սեփականության բնագավառի կադրերի պատրաստման ապահովում, ՀՀ պետական արտոնագրային հիմնապաշարների համալրման օժանդակում և այլն:

http://www.aipa.am

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Պետ` Լևոն Խալիկյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, համապատասխանության գնահատման և շուկայի պետական վերահսկողության, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության բնագավառներում իրականացնում է պետական վերահսկողական գործառույթներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այլ կերպ ասած` մարմինը իրականացնում է սպառման ապրանքների, մատուցվող ծառայությունների անվտանգության, որակի և սահմանված կանոնների ու արտադրությունում և առևտրի բնագավառում չափման միջոցների ճշգրիտ աշխատանքի նկատմամբ պետական վերահսկողությունը ինչպես նաև սպառողների շահերի և իրավունքների պաշտպանությունը։

http://www.prosafe.am