Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Կառուցվածք

Հրաչյա Ռոստոմյան

Հրաչյա Ռոստոմյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Պաշտոնը ստանձնել է
12 Մայիսի 2018

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

տեղակալներ՝
Դավիթ Կարապետյան
Էնրիկո Ապրիամով
Արա Նազարյան

 

Հասցե`
Երեւան, Դավիթաշեն 4-րդ թ., Ա. Միկոյան 109/8

Հեռ.`
36-20-15

Ֆաքս`
36-20-15

Կայք`
http://www.mes.am

Էլ. փոստ`

Առանձնացված ստորաբաժանումներ և պետական մարմիններ

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն

Պետ` Աշոտ Մկրտչյան

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստուգումների ու հրդեհային հետազոտությունների իրականացում կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում, ՀՀ օրենսդրությանը համապատասխան հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով հետաքննության իրականացում, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցների կիրառում և այլ գործառույթներ։

Պետական ռեզերվների գործակալություն

Պետ` Սերգեյ Շահինյան

Պետական ռեզերվների գործակալությունը իրականացնում է համապատասխան ոլորտները համակարգող Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ համատեղ պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկի, ինչպես նաև դրանց կուտակման նորմաների մշակման և փոփոխման ուղղությամբ աշխատանքներ, պատասխանատու պահպանում իրականացնող կազմակերպություններում և գործակալության համակարգի կազմակերպություններում ու պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, բացթողման, վերադարձման, թարմացման, փոխարինման, տարածքային տեղաբաշխման սահմանված ծրագրերի և առաջադրանքների կատարման նկատմամբ հսկողություն և այլ գործառույթներ։

Փրկարար ծառայություն

Պետ` //

Փրկարար ծառայությունը իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը եւ նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության եւ հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ: