Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Արսեն Գասպարյան

Արսեն Գասպարյան

Վարչապետի գլխավոր խորհրդական

Պաշտոնը ստանձնել է
30 Հուլիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1966 թ. հունիսի 8, ք. Երևան

Կրթություն
1990 թ. – գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը
1999 թ. – ԵՊՀ և ԳԱԱ-ում ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության թեման՝ Ազգային շահի հայեցակարգը. Ռուսաստան և ետխորհրդային տարածք
2017 թ. – քաղաքական գիտությունների դոկտոր, Մայամիի համալսարան: Ատենախոսության թեման՝ Էներգետիկ դիվանագիտություն. ԱՄՆ և ՌԴ

Աշխատանքային գործունեություն
1991 – 1993 - ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղար
1993 – 1996 - ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի վարիչ
1992 – 1997 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ
1996-1998 - ՀՀ ԱԳՆ խոսնակ, Հասարակայնության հետ կապերի վարչության պետ
1998 -1999 - Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ
2000 -2006 - Մոսկվայում հիմնադրել և հրատարակել է Hecho a Mano ամսագիրը
2006 –2018 - Դասավանդել է Մայամի Դեյդ քոլեջում և Մայամիի համալսարանում
2018 թ. հուլիսի 30-ին նշանակվել է Վարչապետի գլխավոր խորհրդական

Այլ տվյալներ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուների: Ունի բազմաթիվ հրապարակումներ ռուսական և եվրոպական պարբերականներում ու մամուլում:
1984-1986 ծառայել է Խորհրդային բանակում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: