Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Սրբուհի Ղազարյան

Սրբուհի Ղազարյան

Վարչապետի խորհրդական

Պաշտոնը ստանձնել է
15 Հունիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
3 հուլիսի, 1975 թվական, ք. Երևան

Կրթություն
1992–1997 թթ. - Երևանի Պետական Համալսարան, իրավաբանական ֆակուլտետ, իրավունքի մագիստրոսի կոչում
2007 թ. - Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի Իռասմուս Համալսարանի Բնակարանային և Քաղաքաշինության Զարգացման Ինստիտուտ (IHS)
Անշարժ գույքի կառավարում (օրենսդրություն, պետական քաղաքականություն և հանրային կառավարում, ֆինանսների կառավարում, տեղական ինքնակառավարում)

Աշխատանքային գործունեություն
1997-1998 թթ. - Զվարթնող Օդանավակայան, «ՀայաԷրոնավիգացիա» ՓԲԸ-ի իրավախորհրդատու
1998 –1999 թթ. - «Հայ կոնսալտ» ՍՊԸ իրավախորհրդատու
2000 – 2004 թթ. - «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» ՊՀ իրավաբան
2004 – 2005 թթ. - «Վորլդ Վիզիոն Արմենիա» «Տավուշի մարզի կայուն ապրելակերպի ծրագրի» Կարողությունների Զարգացման Կոորդինատոր
2005 – 2010 թթ. - «Հայկապալ» ՓԲԸ-ի իրավախորհրդատու
2011 – 2012 թթ. - ՀՀ ԿԱ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ իրավախորհրդատու
2013 – 2014 թթ. - Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ իրավախորհրդատու
2015 – 2017 թթ. - ՋՏՊԿ Միջազգային ծրագրերի օժանդակող թիմի իրավախորհրդատու – ծրագրերի կոորդինատոր
2018 թ. հունիսի 15-ից նշանակվել է վարչապետի խորհրդական:

Այլ տվյալներ
Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի կառավարման և կոմունալ ծառայությունների օրենսդրության մի շարք ակտերի համահեղինակ և հեղինակ է:
ՀՀ Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի շրջանակներում ստեղծված օրենսդրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է (2001 - 2003):
Հրապարակումներ՝ «ԲՇՏ-ից մինչև Համատիրություն», «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնական օրաթերթ, 14 Օգոստոս, 2002 թ.
«Զարգացում; ներքին և արտաքին ազդակներ» Երևան, ՀՀ, «Ավագանի +», N 3, Դեկտեմբեր, 2002 թ.

Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն