Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Արտակ Մանուկյան

Արտակ Մանուկյան

Վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով

Պաշտոնը ստանձնել է
11 Հունիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ., 15 փետրվար, ք. Երևան

Կրթություն
1994-1999 թթ. - ՀՊՏՀ-ի Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետ
1999-2002 թթ.- ՀՀ Կառավարությանն առընթեր Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ, ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
1998-2007 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ
2003-2004 թթ.- Երևանի Գարեջուր ՓԲԸ-ում ավագ տնտեսագետ, գործադիր տնօրենի խորհրդական
2006-2007 թթ.- Արմենիան Քափըր Փրոգրամ ՓԲԸ-ում Պլանավորման և վերլուծության բաժնի պետ
2004-2017 թթ. - ՄԱԿ-ի, ՀԲ-ի, ԱԶԲ-ի, Միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի, Վորլդ Վիժն Միջազգային Կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն հիմնադրամ՝ որպես փորձագետ
2014-2015 թթ.- քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբում՝ հակակոռուպցիոն փորձագետ
2008-2016 թթ. - Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում պետական գնումների քաղաքականության փորձագետ
2017 թ. - ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա ՀԿ-ի նախագահ, Հակակոռուպցիոն դաշինքի անդամ
2017 թ. - ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ
2017թ. - Հանրային քաղաքականության հետազոտությունների Ազգային Կենտրոն ՀԿ-ի նախագահ
2018 թ. հունիսի 11-ից նշանակվել է վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

Այլ տվյալներ
2002 թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում:
2003, 2005, 2010 թթ. հետազոտական աշխատանքներ է իրականացրել ԱՄՆ Քլիվլենդ նահանգի Ֆեդերալ Ռեզերվային Բանկում, Գերմանիայի Պոտսդամի Համալսարանում և ԱՄՆ Դելավերի Համալսարանում:
2005 թ.-ից դասախոսել է ՀՀ մի շարք բուհերում (ՀՊՏՀ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն):
2005-2007 թթ. ուսանել է Շվեյցարիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիվանագիտական դպրոցում, ապա ընտրվել է որպես շրջանավարտների խորհրդի նախագահ:
2011 թվականին շնորհվել է դոցենտի կոչում, ավելի քան 40 գիտական հրապարակումների հեղինակ է։
2018 թ. - Շախմատի ազգային վարպետ, ProChessLeague շախմատի աշխարհի թիմային մրցաշարի հաղթող:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։