Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Գարուշ Դավթյան

Գարուշ Դավթյան

Քաղաքացիական ծառայության գրասենյակ
Ղեկավար

Պաշտոնը ստանձնել է
2 Հուլիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981թ. 7 ապրիլի, ք. Աբովյան

Կրթություն
1998-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ` բակալավր
2002-2004 թթ. - Երևանի պետական համալսարան, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ` միջազգային հարաբերությունների մագիստրատուրա
2004-2007 թթ. - ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ` ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
2004-2005 թթ. - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, դատավորի օգնական
2005-2006 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջին կարգի մասնագետ
2006-2007 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2007-2008 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ
2008-2015 թթ. - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
2015-2016 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության պետ
2016-2018 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ
2018 թ. հուլիսի 2-ից նշանակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար

Այլ տվյալներ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, ութ գիտական հոդվածների հեղինակ: 2008 թվականից մինչ օրս դասախոսում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում: Մասնակցել է հանրային կառավարման բարեփոխումներին և քաղաքացիական ծառայության հիմնախնդիրներին վերաբերող միջազգային համաժողովների և սեմինարների: Գործնական կարողությունների և կառավարչական հմտությունների զարգացման վերաբերյալ թեմաներով մասնակցել է Բրիտանական խորհրդի և Եվրոպական Միության կողմից կազմակերպված վերապատրաստումների:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի: