Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Մհեր Թոռչյան

Մհեր Թոռչյան

Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժին
Պետ

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967 թ., 14 հունիս, ք. Կամո

Կրթություն
1984-1991 թթ.- Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ, ինժեներ-քիմիկ-տեխնոլոգ,
1992-1995 թթ. – Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարան, ճարտարագետ մագիստրոս,
1995-1997 թթ. - Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարան, ասպիրանտ 

Աշխատանքային գործունեություն
1991-1992 թթ. - «Պոլիվինիլացետատ» ԲԲԸ՝ հերթափոխի պետ,
1992-1999 թթ. - «Նաիրիտ» ԳԱՄ՝ հերթափոխի պետ, բաժնի պետ, տեղամասի պետ
1999-2000 թթ. – ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության լեռնահումքային և քիմիայի գիտատեխնիկական ծրագրերի վարչության պետի տեղակալ
2000-2001 թթ. - ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության քիմիայի վարչության պետի տեղակալ
2001-2002 թթ. - ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության քիմիայի վարչության գլխավոր մասնագետ
2002-2004 թթ. - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կոմերցիայի և արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
2004-2007 թթ. - «Արամիր» ՍՊԸ, արտադրության պետ
2007-2012 թթ. - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ինժեներական կենտրոն մասնաճյուղի շինարարության վարչության պետ
2012-2017 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետ
2017-2018 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ
2018 թ. հունիսի 20-ից՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ

Այլ տվյալներ
1987-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր՝ 20 տարի» հոբելյան մեդալով, Շնորհակալագիր ՀԱՊԿ Գլխավոր Քարտուղարի կողմից:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, 34 գիտական աշխատությունների հեղինակ, որից 13-ը՝  ՀՀ արտոնագիր:

Մասնակցել է
«Քիմիական Զենքի Համաշխարհային Կազմակերպություն» OPCW Նիդերլանդներ
«Քիմիական փորձագետների որակավորման ստանդարտների կողմնորոշման ծրագիր» NIST ԱՄՆ, «Ռազմավարական կառավարման և անվտանգության մենեջմենտի ակադեմիա» CITS ԱՄՆ,
«Ֆիզիկական մենեջմենտի պաշտպանության և ռադիոակտիվ աղբյուրների անվտանգություն» NISA ԱՄՆ, «Բնական եւ տեխնածին աղետների կանխարգելման, պատրաստվածության եւ արձագանքում» Դանիա, «Արդյունաբերության բնագավառում ՀՆ Ծրագիր» ԱՄՆ,
«ԿԱ-ի և ՀԿ-ի տարածաշրջանի Աղետների Ռիսկերի նվազեցում» ADPC, UNISDR Ղազախստան,
«ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի օպերատիվ կազմի ուսումնավարժություն», «Կառավարման ապակենտրոնացման արդի հիմնախնդիրները»,
«Հայաստանի ինտեգրումը Եվրոպական կառույցներին»,
«Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում» USAID,
«Օզոնաքայքայիչ նյութերի օգտագործում և վնասազերծում” UNIT ծրագրերին և սեմինարներին:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: