Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Վարդան Ասցատրյան

Վարդան Ասցատրյան

Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին
Պետ

Պաշտոնը ստանձնել է
26 Հունիս 2008

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
29 փետրվարի, 1964թ.,  ք. Երևան

Կրթություն
Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ

Աշխատանքային գործունեություն
1987-1993 թթ. - Երևանի Էլեկտրալամպերի գործարան` ինժեներ
1988-1992 թթ. - «Անկախություն» թերթի լրատվական բաժնի պատասխանատու
1992- 1996 թթ. - Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կուսակցության խորհրդի նախագահ, ԱԻՄ փոխնախագահ, պատասխանատու քարտուղար
1997-1998 թթ. - «Լրագիր» օրաթերթի խմբագրի պաշտոնակատար
2000-2002 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր Կրոնի գործերի պետական խորհուրդ` առաջին կարգի մասնագետ
2002 – 2004 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` սոցիալական հարցերի վարչության առաջատար մասնագետ
2004 – 2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության ռեֆերենտ
2008թ. հունիսից  ՀՀ կառավարության աշխատակազմ` ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ

Այլ տվյալներ
ՀՀ տարանուն թերթերում և ամսագրերում տպագրվել են հարյուրից ավելի վերլուծական, հայեցակարգային և հրապարակախոսական բնույթի ակնարկներ ու հոդվածներ,
ԱՄՆ-ի Սահմանադրության հայերեն առաջին թարգմանությունը տպագրվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությունը» ձեռնարկում (Հենրիկ Խաչատրյան, Երևան հրատ. 1991թ.),
Հեղինակել է ԱԻՄ-ի հրատարակած «Սահմանադրություն Սահմանադիր Ժողովի միջոցով» գրքույկը` 1992թ., ինչպես նաև կրոնի ոլորտի ուսումնասիրությանը վերաբերող տեղեկատվական գրքույկներ,
Իրականացրել է ԱՄՆ-ի «Հայ Իրավաբանների Միության»կողմից «Սահմանադրության մասին լավագույն աշխատության համար» սահմանված ծրագիր-մրցույթը` 1993-1994 թթ.:
2004 թ. նախաձեռնել է ՀԱԵ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի «Զվարթնոց» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի և համանուն կայքի ստեղծումը և մինչև 2010թ. եղել է կայքի գիտական խմբագիրը:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու որդի: