Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Վարչապետի աշխատակազմ

Արտակ Հակոբյան

Արտակ Հակոբյան

Արձանագրային բաժին
Պետ

Պաշտոնը ստանձնել է
22 Հոկտեմբերի 2013

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
15 հուլիսի 1973թ., ք. Հոկտեմբերյան

Կրթություն
1990 - 1995 թթ. - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1996 - 1997 թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Պարենարդշին»
շինարարական միավորման գլխավոր տնօրենի տեղակալ
իրավաբանական հարցերով
1997 թ. ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայգազ» պետական
ձեռնարկության գլխավոր տնօրենի օգնական
1997 - 2001 թթ. ՀՀ արդարադատության նախարարություն` միջազգային-
իրավական հարաբերության վարչության առաջին կարգի
խորհրդատու, օրենսդրական հարցերի վարչության առաջին
կարգի խորհրդատու
2001 -2002 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական
վարչության գլխավոր մասնագետ
2002 - 2011 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական
վարչության առաջատար մասնագետ
2011 – 2013 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական
վարչության գլխավոր մասնագետ
2013 թ. հոկտեմբերի 22-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային
բաժնի վարիչի փոխարինող
2014թ. ապրիլի 17-ից՝ ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժնի վարիչ:

Այլ տվյալներ
Զինապարտ է, լեյտենանտ: Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա։