Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Վարազդատ Կարապետյան

Վարազդատ Կարապետյան

Վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով

Պաշտոնը ստանձնել է
11 Հունիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
11 ապրիլի 1974թ., Գեղարքունիքի մարզ, ք.Սևան

Կրթություն
1991-1996 թթ. – Երևանի պետական համալսարան, միջազգային տնտեսական հարաբերությունների բաժին, գերազանցության դիպլոմ
1996-1999 թթ. - Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, ասպիրանտուրա, ՏԳԹ գիտական աստիճան քաղաքական տնտեսագիտության գծով

Աշխատանքային գործունեություն
1995-1996 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ` դրամավարկային քաղաքականության վարչություն, տնտեսագիտական հետազոտությունների և վճարային հաշվեկշռի վերլուծության բաժնի մասնագետ, նախագահի օգնական
1999-2000 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գավառի տեղական գանձապետական բաժանմունքի պետ
2000-2002 թթ.- «Հայագրոբանկ» ՓԲԸ Գավառի մասնաճյուղի կառավարիչ
2003 թ. առ այսօր - ՀՀ Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ
2007-2009 թթ. - Գավառի պետական համալսարանի պրոռեկտոր ուսումնական գծով
2011 – 2012 թթ. - ՀՀ վարչապետի խորհրդական
2012- 2014 թթ. - Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն
2014-2017 թթ. - Մի շարք միջազգային ծրագրերի համակարգում Հայաստանում, Պաղեստինում, Հորդանանում, Մարոկկոյում, Վրաստանում, միջազգային փորձագետ
2017-2018 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար
2018 հունիսի 11- ից նշանակվել է ՀՀ վարչապետի խոհրդական՝ հասարակական հիմունքներով

Այլ տվյալներ
Զինապարտ է, լեյտենանտ: Տնտեսական գիտությունների թեկնածու է, մեկ ատենախոսության, բազմաթիվ գիտական հոդվածների և հետազոտությունների հեղինակ: Տիրապետում է հայերեն,ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուների:

Կուսակցության պատկանելիություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր։