Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Աստղիկ Միրզախանյան

Աստղիկ Միրզախանյան

Սոցիալական վարչություն
Պետ

Պաշտոնը ստանձնել է
12 Ապրիլ 2011

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
8 դեկտեմբերի, 1957թ., ք.Երևան

Կրթություն
1975-1979 թթ.- Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, արդյունաբերության պլանավորման ֆակուլտետ
1979-1983 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, արդյունաբերության պլանավորման ֆակուլտետ, ասպիրանտուրա

Աշխատանքային գործունեություն
1979 թ.- ВНИИКС` Շուկայագիտության և պահանջարկի համամիութենական ԳՀԻ, կրտսեր գիտաշխատող
1981 թ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, արդյունաբերության պլանավորման ամբիոն, կրտսեր գիտաշխատող
1983-1994 թթ. – НИИЭП`Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման ԳՀԻ, խմբի ղեկավար
1992-1995 թթ. – ՀՀ Գերագույն խորհրդի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, փորձագետ
1994-1995 թթ. – ՀՀ նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հանձնաժողով, առաջատար մասնագետ
1995-1998 թթ. – ՀՀ վիճպետվարչության պետ-նախարարի տեղակալ` սոցիալ-ժողովրդագրական վիճակագրության ոլորտների պատասխանատու
1998-2006 թթ. – ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, «Սոցիալական մոնիտորինգի համակարգի ստեղծում» ծրագրի ղեկավար, ԱՀՌԾ հանրային կառավարման, մոնիտորինգի և գնահատման խմբի ղեկավար
2006-2009 թթ. – ՀՀ Կենտրոնական բանկ, Կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավար
2009 թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարարի խորհրդական
2010 թ. – ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումներ» ծրագրի ղեկավարի տեղակալ
2011-2012թ.- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի պաշտոնակատար
2012թ. օգոստոսի 8-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Այլ տվյալներ
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Տնտեսագիտության թեկնածու է, շուրջ 70 գիտական աշխատությունների, հոդվածների, հրապարակումների և մենագրությունների հեղինակ: Տիրապետում է հայերենի, ռուսերենի, անգլերենի և ֆրանսերենի:
Վերապատրաստումներ՝ 1992 թ. – Փարիզի Հանրային կառավարման միջազգային ինստիտուտ (IIAP), շուկայական տնտեսության հիմունքներ
1994 թ. – Սևրի մանկավարժական գիտությունների միջազգային կենտրոն (CIEP), Եվրամիության ստեղծում և ԱՊՀ հետ համագործակցություն
1997 թ. – Մյունխենի կիրառական վիճակագրության ուսուցման կենտրոն (CDC), տնային տնտեսությունների և աղքատության վիճակագրություն
2004 թ. –DevInfo տեղեկատվական բազայի կառավարման դասընթաց, (UNICEF, Ժնև)
2008 թ. – Օքսֆորդի ֆինանսական ուսուցման կենտրոն (OFT, Մոսկվա), կենսաթոշակային հիմնադրամների կառավարում

Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Այրի է, ունի երկու դուստր