Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Գագիկ Մարտիրոսյան

Գագիկ Մարտիրոսյան

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Պաշտոնը ստանձնել է
16 Սեպտեմբերի 2016

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
14 հունվարի 1951 թ., Եղեգնաձորի շրջ., գ. Գլաձոր

Կրթություն

1969 - 1974 թ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ, մասնագիտացումը` արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ինժեներ-շինարար։

Աշխատանքային գործունեություն
1974 - 1979 թթ. - Հայկական ՍՍՀ շինարարության մինիստրության «Ջերմուկշին» տրեստ` Եղեգնաձորի շինարարական մեքենայացված շարասյան բրիգադիր, վարպետ, գլխավոր ինժեներ, պետ
1979 - 1980 թթ. - Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմ` կազմբաժնի վարիչ, նախագահի տեղակալ
1980 - 1986 թթ. - Հայկական ՍՍՀ շինարարության մինիստրության «Ջերմուկշին» տրեստ` գլխավոր ինժեներ, կառավարիչ
1986 - 1987 թթ. - Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության թիվ 14 տրեստի կառավարիչ
1987 թ. - Հայկական ՍՍՀ շինարարության մինիստրություն` արդյունաբերության և
շինինդուստրիայի վարչության պետ
1987 -1988 թթ. - Հայկական ՍՍՀ արդյունաբերական շինարարության մինիստրության «Արարատարդշին» տրեստի կառավարիչ
1988 - 1990 թթ. - Հայկական ՍՍՀ Պետշին` շինարարական արդյունաբերության գլխավոր տեխնոլոգիական վարչության պետի տեղակալ, նախագահի առաջին տեղակալ
1990 - 1993 թթ. - ՀՀ շինարարության մինիստր, ՀՀ շինարարության նախարար
1993 - 1995 թթ. – ՀՀ կառավարություն՝ ՀՀ պետնախարար
1995 - 1998 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարար
1998 - 1999 թթ.- ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
1999 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական
1999 թ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի, դրամաշնորհների, մարդասիրական օգնության համակարգման և վերահսկման գլխավոր վարչության պետի պաշտոնակատար
2001 -.2002 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդականի պարտականությունները կատարող
2002 -2004 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
2004 -2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի խորհրդական
2008-2014թթ.- ITERA International Energy L.L.C (ք. Մոսկվա)` շինարարության և
էներգետիկայի հարցերով փոխնախագահ
2014-2016թթ.- «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ (Սանկտ Պետերբուրգ)`
խորհրդի նախագահ
2016թ. սեպտեմբերի 16-ից՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Այլ տվյալներ
Զինապարտ է, լեյտենանտ: Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան», «Անանիա Շիրակացի» մեդալներով, ՌԴ շինարարների միության ոսկե մեդալով, ՌԴ պատվո շքանշանով՝ Սոչիում օլիմպիական ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման գործում ունեցած ներդրման համար, արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի: Տեխնիկական գիտությունների դոկտոր:

Կուսակցական պատկանելություն 
Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա։