
Արամ Ղարիբյան
Վարչապետի գլխավոր խորհրդական
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
26 նոյեմբերի 1969 թ., ք. Երևան
Կրթություն
1986-1991 թթ. - Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետ, տնտեսագետ
2000-2001 թ. – Լիդսի Համալսարանի Բիզնես Դպրոց, Մեծ Բրիտանիա, Գործարար Վարչարարության Մագիստրոս ֆինանսների մասնագիտացմամբ:
Աշխատանքային գործունեություն
1991-1992 թթ. - "Հայցեմենտ" մեծածախ առևտրի կազմակերպություն`տնտեսագետ
1994-1997 թթ.- ՀՀ կենտրոնական բանկ` մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, Դրամավարկային քաղաքականության վարչության պետ,
1997-1998 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ
1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ
2000 թ. - Միավորված Ազգերի Կազմակերպություն` Արևելյան Թիմորի Միավորված Ազգերի Անցումային Կառավարությունում Գանձապետարանի Ղեկավար,
2002-2008 թթ.- "ՋԷՆ Խորհրդատվություն" ՍՊԸ` հիմնադիր-տնօրեն
2008-2011 թթ. - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
2011-2018 թթ. - ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական
2018 թ. հունիսի 8-ից նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական
Այլ տվյալներ
Ծառայել է Խորհրդային Բանակում:
Ազատ տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: