Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն
Պետ` Ալեքսանդր Ղազարյան
Հեռ.` 51-58-70
Էլ. փոստ`
Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում քաղաքացիների ընդունելության և դիմումների, այդ թվում՝ թեժ գծով ստացված, քննարկման հետ կապված հարցեր.
ա. քաղաքացու մասնակցությամբ իրականացնում է քաղաքացու բարձրացրած հարցի քննարկում, օպերատիվ պարզաբանում, անհրաժեշտ տեղեկատվության, խորհըրդատվության տրամադրում, ինչպես նաև դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրություն,
բ. կարգավորում է, առանձին դեպքերում զանգվածային (կոլեկտիվ) բնույթ կրող, համայնքային, կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծումը,
գ. գործադիր իշխանության համապատաuխան մարմինների կողմից լուծում չստացած, քաղաքացու կողմից բարձրացված հարցերի հնարավոր լուծման կամ հետագա ընթացքի մասին առաջարկությունները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին,
դ. իրականացնում է վերահսկողություն դիմումների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման նկատմամբ,
ե. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ մասնակցում է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և մարզպետների կողմից քաղաքացիների ընդունելության կատարմանը,
զ. վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում քաղաքացիներից ստացված նամակները, դիմումները և պարբերաբար դրանց մասին տեղեկատվություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին ու Հայաստանի Հանրապետության վարչապետին,
է. մշակում է իրավական ակտերի նախագծեր,
ը. իրականացնում է սահմանված կարգով www.gov.am կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։

