Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժին

Պետ` Տիգրան Նազարյան
Հեռ.` (+37410) 51-59-06
Էլ. փոստ`

Տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժնի գործունեության ոլորտները և շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում առկա կայքերի և համակարգչային տեխնիկայի սպասարկման և անվտանգության ապահովման հետ կապված աշխատանքներ.
2) տեղեկատվայնացման և հատուկ համակարգերի բաժինը`
ա. www.gov.am, ftp.gov.am, intranet.am, nist.am, mail.gov.am կայքերի անխափան աշխատանքի ապահովում, նշված կայքերում առաջադրված նոր պահանջների ապահովում,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվական ներքին ցանցերի և սերվերների աշխատունակության ապահովում և կատարելագործում,
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության նախարարություններում, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր մարմիններում, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անխափան աշխատանքի ապահովում, ինչպես նաև նոր պահանջների առակայության ապահովում,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին անհրաժեշտ համակարգչային ծրագրերի մշակում,
ե. էլեկտրոնային թվային ստորագրության հետ կապված աշխատանքների իրականացում, ապահովում և սպասարկում,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների միջև կոդավորված տեսահաղորդակցման ապահովում,
է. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի համակարգչային տեխնիկայի և համապատասխան ծրագրերի սպասարկման աշխատանքների ապահովում,
ը. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի (Երևանի և մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական ծառայության (Երևանի և մարզերի կետեր), Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (Երևանի և մարզերի կետեր) միջև առանձնացված կապուղու սպասարկում,
թ. մշակում է իրավական ակտերի նախագծեր։